22.11.2024
Հայաստանի իշխանության գոյությունը Ադրբեջանի ազդեցության աճի ու շահերի ամրապնդման երաշխիք է
prev Նախորդ նորություն

Իշխանության սիրտը բանտ է ուզում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` անդրադառնալով գեներալ Գրիգորի Խաչատուրովի խնդրին:


Նա, մասնավորապես, նշել է. «Եվ այսպես, դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կրկին կիրառել կալանավորումը։


Այն, որ սա դահիճների իշխանություն է և իրենց ասոցացումը բռնության և արյան հետ է, արդեն բոլորը գիտեն:


Գեներալին հենց այնպես 9 ամիս արդեն պահել են բանտում, ևս մեկ ամիս` վարչական հսկողության տակ, սակայն իշխանության սիրտը բանտ է ուզում, որտեղ վաղ թե ուշ հայտնվելով բոլոր այն անձինք, ովքեր Փաշինյանի հանձնարարականով ու նրա տրամադրությամբ մարդկանց վրա գործեր են կարել ու բանտ ճանապարհել:


Սրանց քիչ է Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, արցախցի երիտասարդների բանտում գտնվելը և, հիմա, կրկին փորձում են բանտերը համալրել»: