25.11.2024
«Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն». Վազգեն Մանուկյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում 13-րդ բիոլաբորատորիան կբացվի՞. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների հարցը միշտ եղել է մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: Ի մասնավորի, տարբեր փորձագետներ անհանգստություն են հայտնում դրանց հավանական վտանգների մասին: Չնայած համապատասխան կառույցների ներկայացուցիչները նշում են, թե խոսքը նախկին սանէպիդկայանների լաբորատորիաների մասին է, որոնք վերազինվել են Վաշինգտոնի ֆինանսավորմամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը նշում էր, թե՝ ճիշտ է, դրանք ստեղծվել են Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, այդուամենայնիվ, մտահոգությունները դրանից չեն նվազում: Եվ ահա, տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անցած շաբաթ Պենտագոնի հետ ստորագրել է համաձայնագիր Հայաստանում 13-րդ լաբորատորիան բացելու վերաբերյալ:


Ավելին, ըստ տարբեր աղբյուրների, դա տեղակայվելու է Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի անմիջական հարևանությամբ: Ի դեպ, պետք է նշել, որ Հայաստանում գործող լաբորատորիաներից ևս մեկն է գտնվում Գյումրիում, ընդ որում՝ դպրոցի մոտ: Հաշվի առնելով, որ բիոլաբորատորիաները, ինչ անուն էլ դրանց տրվի, աշխատում են ախտածին գործոնի հետ, այսինքն, կենսաբանական գործոնով լաբորատորիա են, մասնագետները անհանգստություն են հայտնում վտանգավոր հիվանդությունների և տարբեր ախտածինների ստեղծման, փոփոխման կամ տարածման առումով: Ի դեպ, այս ֆոնին, շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ 2023 թ. դրությամբ Հայաստանում կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 32 դեպք: 16 մարդ հոսպիտալացված է: Ավելին, առողջապահության ոլորտի մասնագետները անհանգստություն են հայտնում, որ այս ցուցանիշներին զուգահեռ՝ նույնիսկ սեզոնային «գրիպը» կամ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները մարդիկ սկսել են ավելի ծանր «տանել»: Թե որքանով են դրանք կապված նշյալ լաբորատորիաների հետ, դժվար է ասել, սակայն մասնագետները չեն բացառում բնակավայրերում տարբեր փորձերի իրականացման գործոնի ազդեցությունը:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպման գնացած ՔՊ-ականները երեկ կեսօրից պատանդ են մնացել խորհրդարանում: Չնայած հանդիպման օրվա մասին նախնական պայմանավորվածությանը` հանդիպման ժամը չի ասվել նրանց, ասել են` նախարարի աշխատանքային գրաֆիկով պայմանավորված, հստակ ժամ չի կարող ասել Միրզոյանը, թե երբ կգա, ուստի առավոտից եկեք եւ սպասեք, մինչեւ հստակություն կլինի: Միրզոյանը խորհրդարան է ժամանել երեկոյան 6-ին, խմբակցության մեծ մասը մասնակցել է, սակայն նախարարը ներածական խոսքում ասել է, որ առանձնապես նորություններ չունի թիմին հայտնելու` ամեն ինչի մասին նախորդ օրվա ասուլիսում արդեն խոսել է: Հստակ նշել է միայն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի եւ ամեն ինչ անում է գործընթացը վիժեցնելու համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով անցած տարվա հոկտեմբերին ազդարարեց քաղաքական նոր շարժում սկսելու մասին, ապա հայտարարվեց, որ ղեկավարելու է «Համահայկական ճակատ» շարժումը, թեպետ հրապարակային ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատանքներ են սկսել իրականացնել Երեւանում եւ մարզերում։ Նրանք համակիրներ են հավաքագրում, մի քանի գրասենյակ են բացել Երեւանում եւ Էջմիածնում, առաջիկայում նախատեսում են նաեւ այլ մարզերում: Խոսակցություններ կան, որ Արշակ Կարապետյանը նաեւ լրատվամիջոց է ուզում բացել, որով կիրականացնեն իրենց քաղաքական թիմի պրոպագանդան։ Հիշեցնենք, որ հոկտեմբերից Արշակ Կարապետյանը մեկ-երկու անգամ ընդամենը «լայվ» է մտել, մի անգամ էլ Ռուսաստանի Դաշնությունից առցանց պատասխանել լրագրողների հարցերին: Նա մինչ օրս ՌԴ-ում է, եւ հայտնի չէ՝ Հայաստան կվերադառնա՞, թե՞ պայքարը կառաջնորդի դրսից` սպասելով հարմար պահի, ինչպես ժամանակին արել է հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Լենինը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս առիթ ունեցանք անդրադառնալու իրավական այնպիսի արտառոցությանը, ինչպիսին էր ԲԴԽ տարածած հրապարակային «պարզաբանումը» առ այն, թե ինչու է Արմեն Աշոտյանի «գործով» դատավոր Վահե Դոլմազյանը որոշում կայացրել ՀՀԿ փոխնախագահին պահել կալանքի տակ: Ընդգծել էինք, որ ԲԴԽ-ն իր այդ արտառոց պահվածքով ուղղակիորեն ապացուցեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է: Արդեն երեկվա դատական նիստում Արմեն Աշոտյանը, ինչպես նաև նրա փաստաբանները դատավոր Վահե Դոլմազյանից ցանկանում էին ստանալ 1 (մեկ) պարզագույն հարցի պատասխան: Ուշադրությո՛ւն, հարցը. «Հարգարժան դատարան, այդ Դո՞ւք եք Ձեր կայացրած որոշումը տրամադրել դատական դեպարտամենտին, ԲԴԽ-ին: Այո՞, թե՞ ոչ»: Դատավորի շուրթերից այդպես էլ հոդաբաշխ ու կոնկրետ պատասխան չհնչեց՝ ի՞նքն է որոշումը տրամադրել հիշյալ «պարզաբանիչ» կառույցին, թե՞ ոչ: Պատասխան կա, որ ոչինչ չի ասում: Բայց չպատասխան էլ կա, որ շա՜տ բան է ասում: Այստեղ «աղը», իսկ ավելի շուտ՝ «աղերը» հետևյալն են:


Առաջին. ինչպե՞ս է դատարանի որոշումը հայտնվել «պարզաբանիչ» ԲԴԽ տրամադրության տակ այն պարագայում, երբ պաշտպանական կողմին նույն այդ որոշումը տրամադրված չի եղել: Այստեղ գործ ունենք դատաիրավական տարրական էթիկայի խախտման հետ: Երկրորդ «աղն» այն է, որ «պարզաբանողները» կատարել են անընդունելի մի բան, որի իրավասությունը չունեին, ըստ էության: Դա վկայում է այն մասին, որ այս ասպարեզում «բեսպրեդելը» մի այլ կարգի է ծաղկել, իսկ գործադիր իշխանության հրահանգներ կատարողները չեն էլ մտահոգվում, թե ինչպես, ինչ մեթոդներով են կատարում այդ հրահանգները:


Երրորդ. եթե դատավոր Դոլմազ յանն ինքն է իր որոշումը տրամադրել ԲԴԽ-ին, ըստ որում, նախքան այն դատավարական պաշտպանվող կողմին ներկայացնելը, ապա նա առնվազն պետք է ինքնաբացարկ հայտնի, քանզի այլևս չի կարող դիտարկվել որպես օբյեկտիվ կամ անկողմնակալ: Բայց է՛լ ավելի վատ տարբերակ կա: Հնարավոր է՝ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու որոշումը «թխել» է ոչ թե տվյալ դատավորը, այլ այն մարմինը, որը այդ որոշումը ափալ-թափալ «պարզաբանում» էր, և «ուղարկել» դատավորին: Եթե այո, ապա դա ուղղակի խայտառակություն է, «բեսպրեդելից» էլ այն կողմ: Եվ, ի՞նչ իմանաս, գուցե ամենից առաջ հենց ա՞յդ պատճառով էր, որ երեկ դատավորն այդպես էլ որևէ պարզաբանում չտվեց՝ առաջարկելով դիմել ԲԴԽ-ին: Դժվար է միարժեքորեն պնդել, թե ԲԴԽ-ն հատկապես ինչի էր ձգտում իր «պարզաբանմամբ», բայց ակնհայտ է, որ այդպիսով բացի այն, որ ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, նաև չափազանց անդուր խաղ խաղաց «յուրային» դատավորի ու նրա հեղինակության գլխին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի տարածքի ապագան դեռ անորոշ է: Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքապետարանի հերթական որոշումը՝ Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող սրճարանները, ժամանցի վայրերը, այդ թվում՝ «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը քանդելու վերաբերյալ: Factor.am լրատվականը բացահայտել էր, որ թենիսի կորտերի տարածքը տրվելու է Երեւանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը՝ Մարետա Գեւորկյանին. վերջինս նաեւ հանդիսանում է «GreenRock Management Group» ընկերության սեփականատերը: Եվ հենց «GreenRock Management Group» ընկերությունն էլ դիմել է քաղաքապետարան՝ տարածքը իրենց տրամադրելու համար: Այսինքն՝ մի ընկերությունից, որը սպորտային նպատակով այգու տարածքը զբաղեցրել է, վերցնում է իշխանությունը եւ տալիս մեկ այլ գործարարի, որը քաղաքին գումար է տվել:


«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «GreenRock Management Group» կազմակերպություն՝ պարզելու, թե ինչ նպատակով է տարածքը օգտագործվելու: Կազմակերպությունից մեզ պարզաբանեցին, որ նախագիծը դեռ քաղաքապետարանում է, վերջնական որոշում դեռ չկա, այսինքն՝ գործարքը դեռ չի ավարտվել: Իսկ կազմակերպությունն այս ընթացքում հետազոտություն է իրականացնում՝ պարզելու, թե քաղաքացիները թենիսի կորտերի տարածքում ինչ կցանկանային տեսնել: Ըստ այդ հետազոտությունների արդյունքների՝ գործարքի ամբողջական ավարտից հետո կորոշվի՝ ինչ է կառուցվելու թենիսի կորտերի տարածքում: Այսինքն՝ տարածքը վերցրել է ընկերությունը, բայց դեռ չգիտի՝ ինչ է ուզում կառուցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բարձրացած այս մեծ աղմուկից եւ քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններից հետո ակտիվիստների մի խումբ մտադիր է ընդհուպ բոյկոտ հայտարարել Evocabank-ին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական իշխանությունները դատական համակարգում փնտրտուքները շարունակում են. ՍԴ դատավոր անդամի թափուր տեղի համար իրենց ցանկալի թեկնածուին են փնտրում, սակայն դատելով իրավիճակից՝ ոչ բոլոր դատավորներն են ցանկանում գնալ ՍԴ: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները: Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից: Իսկ ո՞վ պետք է զբաղեցնի Թունյանի տեղը: Դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ գնդակը դատավորների դաշտում է, եւ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու պետք է ներկայացնի, ու դատավորները ընտրեն նրան, ապա՝ գործուղեն ԱԺ: Դատավորների ժողովը կայանալու է փետրվարի 2-ին»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի երիտասարդ տեղակալ Արմեն Սիմոնյանը, որ պաշտոնի նշանակվել է 2019 թվականին, բացի փոխնախարարի վարձատրությունից, 2022 թվականին ստացել է 15 հազար 600 եվրո եւ 2020-ին ստացել է 31 հազար 200 եվրո վարձատրություն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ՝ ինչ աղբյուրից է փոխնախարարը եկամուտ ստացել։ Հեղափոխական թիմի կողմից նշանակված երիտասարդ փոխնախարարը, ում կենսագրական տվյալներում միայն կրթության մասին է նշված, հասցրել է մեծ ունեցվածք կուտակել, մասնավորապես՝ նրա բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 5 մլն 900 հազար դրամ, տարեվերջին դրանք զրոյացել են։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 հազար եվրո եւ 686 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 400 դոլար, 800 հազար ՀՀ դրամ, 8 հազար եվրո եւ 1 մլն 200 հազար ռուբլի։ Նախարար Գնել Սանոսյանի տեղակալ Սիմոնյանն ունի եկամտի հիմնական 2 աղբյուր, երկուսն էլ աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ 14 մլն 426 հազար դրամ, եւ «ՏՐԱՍԵԿԱ»-ից՝ 15 հազար 600 եվրո։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկանալ, թե փոխնախարարը «ՏՐԱՍԵԿԱ»-ում ինչ գործառույթներ ունի, որի համար ստանում է աշխատանքի վարձատրություն։ Ի պատասխան՝ ՏԿԵ նախարարությունից մեզ պատասխանեցին.


«Արմեն Սիմոնյանը հանդիսանում է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի ազգային քարտուղարը, եւ դա ենթադրում է նաեւ վարձատրություն։ Իսկ դա բխում է ՀՀ կողմից վավերացված «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրի կողմերի կառավարությունների միջեւ «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության (ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ) համատեղ ֆինանսավորման մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներից: «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի բյուջեն ձեւավորվում է անդամ-երկրների անդամավճարներից եւ հաստատվում է ամեն տարվա համար: ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի սեպտեմբերի 16-ի 1311-Ա որոշմամբ՝ Արմեն Սիմոնյանը նշանակվել է «ՏՐԱՍԵԿԱ» միջանցքի զարգացման հանձնաժողովի քարտուղար»: Միջկառավարական հանձնաժողովից Սիմոնյանը 2020 թվականին եւս ստացել է գումար՝ աշխատանքի վարձատրություն, սակայն այս դեպքում այն կազմել է 31 հազար 200 եվրո»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարան է հրավիրվել եւ հարցաքննվել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը։ Նա հարցաքննվել է որպես վկա ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործով։ Նշենք, որ Մելիքջանյանը նախկին ԲԴԽ անդամ է եղել։ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաեւ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու համար: Գործում առկա է նաեւ ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ համոզելու, խնդրանքի եղանակով վերջինիցս պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս նոյեմբերին մենք տեղեկացրել էինք, որ Փարաքար համայնքի կառավարումը գրեթե բարձիթողի վիճակում է, մոտ 9 ամիս է՝ համայնքի ավագանին չի կարողանում անցկացնել օրենքով նախատեսված հերթական նիստերը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Բանն այն է, որ Փարաքար համայնքում 2021 թ. տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, սակայն քպական իշխանությունը, «ավանդույթի» համաձայն, այս համայնքում ևս ամեն գնով իշխանազավթում իրականացրեց: Հիմա Փարաքարում իշխանությունը ձևավորել են ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը ։ Տեղեկացրել էինք նաև, որ արդեն երկու տարի է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը դատական գործընթացների մեջ է: Մեր տեղեկություններով, վիճակը գրեթե անփոփոխ է, «Ապրելու երկիրը» բոյկոտում է ավագանու նիստերը, դրանք գրեթե տեղի չեն ունենում՝ քվորումի բացակայության պատճառով, իսկ եթե հազվադեպ տեղի էլ ունենում են, որևէ կարևոր հարցի հետ կապված որոշում ընդունել չի հաջողվում: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փարաքարում ոչ պա կ ա ս ուշագրավ մեկ այլ վիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ նախորդ տարեվերջ ին տեղի ունեցած վերոնշյալ նույնիսկ հազվադեպ նիստերում այդպես էլ չի քննարկվել համայնքի բյուջեն, քանի որ, մեր տեղեկություններով, համայնքի աշխատակազմը մինչև հիմա չի կարողանում կազմել բյուջեն։


«Փաստ» օրաթերթը գրում է. Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում տեղադրված նախագծերի վերաբերյալ հնարավոր է ոչ միայն կարծիք հայտնել, այլև քվեարկել: Ինչպես հայտնի է, հունվարի 22-ին հանրային քննարկման է ներկայացվել կառավարության որոշման նախագիծ, որով մասնավորաբար նախատեսվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Այս նախագծի հետ կապված հետաքրքիր զարգացումներ են ստանում ոչ միայն հանրային քննարկումները, այլև օնլայն քվեարկության ընթացքը: Եթե առաջին մեկ օրվա ընթացքում դեմ քվեարկածները կազմում էին մոտ 80 տոկոս, ապա հաջորդ երկու օրերին միանգամից սկսեց աճել «կողմ»-երի թիվը՝ ժամանակ առ ժամանակ նույնիսկ մոտենալով 50 տոկոսի շեմին: Երեկ երեկոյան հարաբերակցությունը 44/56 էր:


Այնպիսի տպավորություն էր, որ կազմակերպվել էր «ֆեյքային» գրոհ, որպեսզի «դեմ» քվեարկողների թիվն այդքան շատ չերևա: Նույնիսկ գրանցված օգտատերերից մեկն էր նկատել. «Անվստահելի են ձեր բոլոր հարցման արդյունքները. ձեզ ինչքան ձայն պետք է, նկարում եք»: Ուշագրավ է, որ մեկնաբանություններում բացառապես կարծիք էին հայտնել «դեմ» արտահայտվողները: Ստացվում է՝ մոտ 600 քվեարկող իբր «կողմ» է նախագծին, սակայն հիմնավոր կարծիք ոչ ոք չի արտահայտել: Սա գուցե նաև տրամաբանական է, քանի որ «կողմ» քվեարկություն կազմակերպելն ավելի հեշտ է, քան փաստարկված կարծիքներ նախաձեռնելը, առավել ևս, որ նախագծի հեղինակներն իրենք են մեկնաբանություններին պատասխանում, որ «յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում՝ առարկություն, պետք է հիմնավորված լինի»:


Ի դեպ, նախագծի հեղինակների «եզրակացություն» սյունակում հաճախ կարելի է հանդիպել «դիտարկումը նախագծի հետ որևէ առնչություն չունի» ձևակերպմանը, որը վերաբերում է սուր քննադատություններին: Դրանցից մի քանիսն առանց մեկնաբանության ներկայացնում ենք ստորև. «Հանգիստ թողեք Հայաստանը», «Ջուր մի լցրեք թշնամու ջրաղացին, մի կատարեք նրանց ամեն մի անհեթեթ պահանջը», «Մի նախաձեռնություն առաջ չեք քաշել, որը չէր հակասի Հայաստանի և հայկականության շահերին», «Կլինի դուք անաղմուկ լքեք մեր երկիրը, անբարոներ», «Օր օրի ավելի եմ համոզվում մեր կառավարության ստոր լինելու մեջ», «Միայն ավերում եք, գոնե մի լավ բան արեք» և այլն: