20.11.2025
Նոյեմբերի 24-ից մինչև հունվարի 31-ը Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ
prev Նախորդ նորություն

Մարիամ Սմբատյանի մենահամերգը՝ նվիրված Հենրիկ Սմբատյանի ծննդյան 90-ամյակին

2025 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կկայանա Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի աշակերտուհու՝ միջազգային մրցույթների դափնեկիր, միջազգային փառատոնների մասնակից, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու ջութակահարուհի Մարիամ Սմբատյանի մենահամերգը։


Համերգը նվիրված է նրա պապիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ջութակահար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հենրիկ Սմբատյանի ծննդյան 90-ամյակին և նրա պայծառ հիշատակին։


Մենահամերգի ծրագրում ընդգրկված են ջութակի երկացանկի ամենագեղեցիկ, հետաքրքիր և բարդ ստեղծագործությունները՝ ներկայացված տարբեր դարաշրջանների հեղինակների կողմից։


 

Երիտասարդ դեսպանների ցանցը Հայաստանի մարզերում
Հաջորդ նորություն next
 Լուսնկարը` forrights.am
20.11.2025
Կառավարությունը հաստատեց տեղահանվածների բնակարանային խնդիրները լուծելու ԱԶԲ վարկը