20.11.2025
Մարիամ Սմբատյանի մենահամերգը՝ նվիրված Հենրիկ Սմբատյանի ծննդյան 90-ամյակին
prev Նախորդ նորություն

Երիտասարդ դեսպանների ցանցը Հայաստանի մարզերում

Մոտ 40 երիտասարդ դեսպաններ միացել են «Հայ առաջադեմ երիտասարդություն» (APY) ՀԿ-ին և այժմ ներկայացնում են այն Հայաստանի տարբեր մարզերում։ APY-ն ձևավորում է երիտասարդ դեսպանների համազգային ցանց, որի նպատակն է խթանել կազմակերպության հիմնական արժեքները, խրախուսել երիտասարդների ներգրավվածությունը APY-ի նախաձեռնություններում և ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանի բոլոր շրջանների երիտասարդների համար։

Յուրաքանչյուր դեսպան հանդիսանում է APY-ի հիմնական ներկայացուցիչը իր մարզում՝ պատասխանատվություն ստանձնելով տեղական երիտասարդներին ներգրավելու, միջոցառումներ և քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև համայնքային նախաձեռնություններին աջակցելու համար։ Այս ցանցի միջոցով APY-ն ձգտում է ամրապնդել մարզային համագործակցությունը և ոգեշնչել երիտասարդների ակտիվ մասնակցությունը Հայաստանի հասարակական ու համայնքային զարգացման գործընթացներում։

Առաջիկա ծրագրերը ներառում են յուրաքանչյուր համայնքում ձևավորել մինչև 15 ակտիվ երիտասարդներից բաղկացած խմբեր, որոնց հետ դեսպանները կկազմակերպեն միջոցառումներ ու քննարկումներ՝ կենտրոնանալով իրենց մարզերի երիտասարդների համար առավել կարևոր հարցերի վրա։

«Դեսպանների ծրագիրը շատ լավ հնարավորություն է մարզաբնակ երիտասարդների համար, համախմբվելու հանուն երիտասարդների և համայնքային զարգացման և հզորացման», - ընդգծեց Լոռու մարզի դեսպան՝ Սերյան Ենոքյանը։

Այս աշխատանքը կնպաստի մարզերում երիտասարդների համախմբմանը և նրանց ձայնը լսելի կդարձնի հասարակության լայն շրջանակներում: Ներկայումս APY-ին ներկայացնող 37 երիտասարդ դեսպաններ գործում են Հայաստանի 28 համայնքներում՝ Գավառ, Արարատ, Մասիս, Ապարան, Աշտարակ, Վեդի, Տաշիր, Ալավերդի, Նաիրի, Հրազդան, Ախուրյան, Վայք, Գյումրի, Արմավիր, Բաղրամյան, Շենիկ, Երանոս, Ծաղկունք, Գյուլագարակ, Վանաձոր, Աբովյան, Չարենցավան, Անի, Արթիկ, Գորիս, Բերդ, Իջևան և Նոյեմբերյան։

Մեր նպատակն է ստեղծել երիտասարդ առաջնորդների ուժեղ և ազդեցիկ ցանց, որը կակտիվացնի համայնքային զարգացման և երիտասարդների մասնակցությունը Հայաստանի բոլոր մարզերում:


 

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ
Հաջորդ նորություն next
 Լուսնկարը` forrights.am
20.11.2025
Կառավարությունը հաստատեց տեղահանվածների բնակարանային խնդիրները լուծելու ԱԶԲ վարկը