1.10.2024
Փաշինյանը ֆուտբոլի գնդակի է վերածել մեր երկիրը. հարվածներ ենք ստանալու և՛ ՌԴ–ից, և՛ ԱՄՆ–ից
07.04.2023
Փաշինյանը ֆուտբոլի գնդակի է վերածել մեր երկիրը. հարվածներ ենք ստանալու և՛ ՌԴ–ից, և՛ ԱՄՆ–ից

Երեկ առավոտյան լուր տարածվեց, որ Հայաստանը մասնակցելու է ԱՄՆ գլխավորած ու Ռուսաստանի դեմ ուղղված «Defender 23» զորավարժությանը։ Ներգրավված է լինելու ավելի քան 20 պետություն։ Երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանին հանել են զորավարժությանը մասնակցողների ցուցակից։ Այս մասին գրում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: «ՀՀ պաշտպանության նախարարությունից այսօր առավոտյան «պարզաբանում» են տվել այս թեմայով՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչպես Հայաստանը հայտնվեց հակառուսական զորավարժության մասնակիցների ցանկում և ինչպես հետո դուրս բերվեց։ ՊՆ–ից միայն ասել են, որ առաջիկայում երկու այդպիսի միջոցառման են մասնակցելու։ «Թարգմանաբար» դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը հարվածներ է ստացել ու ստանալու և՛ ՌԴ–ից, և՛ ԱՄՆ–ից։ Արևմուտք–Ռուսաստան գլոբալ հակամարտության արանքում երկու կողմին էլ «այո» ասելու փաշինյանական քաղաքականությունը Հայաստանին վերածում է բախման թատերաբեմի։Սա ցույց է տալիս, թե ինչպիսի արկածախնդրային է դարձել ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլի գնդակի է վերածել մեր երկիրը․ ով հասնում հարվածում է ու փորձում հակառակորդին գոլ խփել այդ գնդակով»։