Մակրոնը չի բացառում ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում: Այս վտանգավոր առաջարկությունը բարեբախտաբար լուրջ հակազդեցության է հանդիպել նաև Արևմուտքում. դրան ընդդիմացել են ՆԱՏՕ-ում, Գերմանիայում: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:"Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ներկայումս Փաշինյան- Մակրոն մերձեցման հիմքում ոչ թե հայ-ֆրանսիական դրական պատմություն ունեցող բարեկամությունն է, այլ երկու ղեկավարների արկածախնդրությունը, միստիկան (պատահական չէ, որ Փաշինյանի փարիզյան այցերի ուղեկից են հուղարկավորությունները, վերահուղարկավորությունները",- գրել է Սուրենյանցը: