Արևմուտքի համար դեպի Հրվ. Կովկաս ապահով ճանապարհը ո’չ թե Վրաստանի միջոցով է, այլ Թուրքիայի
Թուրքիայի ընտրությունը լինելու է «հայացք դեպի Արևմուտք»: Թուրքիան Ռուսաստանից մեծ հաշվով ստանալու շատ բան չունի, իսկ եթե ուներ, ապա նույնը, ինչ 100 տարի առաջ, և շնորհակալությունն էլ լինելու է նույնը, ինչ 100 տարի առաջ։
Ի վերջո` Արևմուտքի համար դեպի Հարավային Կովկաս ամենաապահով ճանապարհը ո’չ այնքան Վրաստանի միջոցով է, որքան Թուրքիայի։ Իսկ Թուրքիան տևական ժամանակ պայքարել է եվրոպական ընտանիքի անդամ դառնալու համար։
Էրդողանը Թուրքիայի համար ապահովել է երկարաժամկետ ազդեցության համար անհրաժեշտ ռեսուրսներ և հիմա Թուրքիան որպես ԵՄ անդամ ունենալու է ավելի մեծ հնարավորություններ և ազդեցություն։
Սա նշանակելու է ռուս-թուրքական լարվածություն, իսկ հետո` ֆունդամենտալ իսլամի ակտիվացում հատկապես Հյուսիսային Կովկասում։ Իսկ թե թուրքական միջնորդավորված ասպատակություններին ինչպես կպատասխանի Ռուսաստանը, սա ժամանակի հարց է, որովհետև նախ պետք է կարողանա մաքրել ներռուսաստանյան էլիտան, լոբբիստական և ֆինանսա-տնտեսական շրջանակները թուրքական շահերի սպասարկման ներկայացուցիչներից, հակառակ պարագայում Ռուսաստանն ինքը կծառայի սեփական կործանման ճանապարհին, ինչպես արել ու դեռ անում է Հայաստանը։
Քաղաքագետ Արա Պողոսյան