24.11.2024
Իշխանությունը փորձում է սեղմել օղակը Տիգրան Ավինյանի շուրջ. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. նրանք հարվածում են մեր պետության հիմքերին

Ընդունման օրվանից Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը եղել է Թուրքիայի թիրախներից մեկը։


Թե՛ 1990-ականներին, թե՛ 2000-ականներին տարբեր առիթներով ու գերազանցապես ոչ պաշտոնական մակարդակում թուրքական կողմն անդրադառնում էր Հայաստանի Սահմանադրությանը։


2020 թվականից հետո արդեն պաշտոնապես Թուրքիան Ադրբեջանի բերանով պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, քանի որ տեսավ հնարավորություն։


Նման պահանջը այսօր հերթական պայման-պարտադրանքն է ուրիշ բազմաթիվ պարտադրանքների շարքում, որոնք կոչված են ոչ թե «խաղաղություն հաստատելուն», այլ հայկական պետությունը թուլացնելուն։


ՀՀ սահմանադրությունը պարունակում է դրույթներ, որոնք մեր պետությունը վերածում են աշխարհաքաղաքական միավորի՝ քաղաքական հստակ ազգային սկզբունքներով, այլ ոչ թե Թուրքիայից կախյալ գավառի։ Ուստի պետք է հարվածել նաև դրան, ինչպես հարվածում են Սփյուռքին, բանակին, կրթական համակարգին, հերոսներին, Հայոց ցեղասպանությանը և այլ գործոնների։


Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. նրանք հարվածում են մեր պետության ամենակարևոր հիմքերին։


Հետևաբար այսօր՝ Սահմանադրության օրը լավ առիթ է հիշելու, որ այդ փաստաթուղթը, իր բոլոր թերություններով, մեր պետականության խորհրդանիշներից է և իրավական հենքերից, որը առավել քան երբևէ պետք է պաշտպանել բոլորիս։


Թուրքագետ Վարուժան Գեղամյան