24.11.2024
Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի պահանջները չեն վերջանալու ընդհուպ մինչև հայկական պետականության կործանման պահը

Հաջորդ պնդումը` եթե անգամ Հայաստանում (բացի իշխանություններից) կա մեկը, ով հիմարաբար հավատում է, որ Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով փոխելով հնարավոր է խաղաղության պայմանագրի կնքում, ապա պետք է հիասթափեցնեմ։ Կա նաև հաջորդ, հաջորդի հաջորդ (ու էդպես շարունակ) պահանջների փաթեթներ։ Եվ ամենակարեւորը` դրանք չեն վերջանալու ընդհուպ մինչև հայկական պետականության կործանման պահը։

Ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջ է առաջ բերելու, և ամեն անգամ իր պահանջները բավարարելով մենք մոտենալու ենք հայակական պետականության կործանմանը։

Լուծում կա, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու, այդ լուծումը պահանջում է աշխատանք և համախմբում, հետևաբար նման լուծումն անհնար է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման պայմաններում։


Քաղաքագետ Արա Պողոսյան