1.10.2024
Իշխանության որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները. Աբրահամյանի հարցերը
12.04.2023
Իշխանության որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները. Աբրահամյանի հարցերը

ԱԺ "Պատվի ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՊՆ տարածած տեսանյութին, որն, ըստ նրա, բազմաթիվ հարցեր է առաջացրել: "Մի կողմից այն արձանագրում է Ադրբեջանի հրահրած միջադեպը, բայց մյուս կողմից արձանագրում խնդիրներ, որոնք արդեն 2-3 տարի է հետապնդում են զինված ուժերին:Ո՞ւմ հրամանով էր դիրքային խնդիրների շուրջ բանակցություններ վարվել ադրբեջանցիների հետ:Ինչո՞ւ է թույլ տրվել ադրբեջանցիներին մեծածավալ ուժերով` զինված, մոտենալ հայկական դիրքին:Արդյո՞ք դաս չի եղել իշխանությանը հետպատերազմյան 2021, 2022 թվականներին ադրբեջանցիների հետ նույնանման իրավիճակներում հայտնվելը, դրա ծանր հետևանքները մարդկային և տարածքային առումով, որովհետև իշխանությունն իր անպատասխանատու որոշումների հետևանքով զինծառայողներին կրկին կրակի տակ է մտցրել, ինչի հետևանքով 4 զոհ ունենք, 6 վիրավոր, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր:Իշխանության քաղաքական որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները, ովքեր իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը",- գրել է ընդդիմադիր պատգամավորը: