29.05.2025
Նոր մարտահրավերներ Հայաստանի համար
prev Նախորդ նորություն

Մայիսի 28-ը կենդանի հիշեցում է, որ պետականությունն ու անկախությունը արժեքներ են․ Թաթոյան

Ֆոտո․ am.sputniknews.ru
Ֆոտո․ am.sputniknews.ru

Մայիս 28. Հայոց պետականության ապրող ոգին. Այս օրը խորհրդանիշն է մեր սուրբ երդման`պահպանելու, արժևորելու ու զորացնելու պետականությունը, որի գինը հայ ազգի արյունն էր, հայրենի հողի հանդեպ սերն ու պետության նվիրական երազանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։


Նա, մասնավորապես, նշել է. «1918թ. մայիսի 28-ին սեփական հայրենիքում հազարամյակներ շարունակ ապրող մի հերոս ժողովուրդ, հերոսների սխրանքներից ծնված կամքով հռչակեց՝ Հայաստանն անկախ է, մենք այլևս պետականության տեր ենք:


Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան մեր ոգու, անմատչելի նվիրումի, մեր անսասան գոյության ճիչերն են։ Այդպես մենք կերտեցինք հայկական պետություն հարյուրամյակների ընդմիջումից հետո։


Մայիսի 28-ը կենդանի հիշեցում է, որ պետականությունն ու անկախությունը արժեքներ են, որոնց պետք է վերաբերվել խնամքով, պաշտպանել նվիրումով։


Այսօր, ինչպես 106 տարի առաջ, մեզ պատուհասած սպառնալիքներին դիմագրավելու համար անհրաժեշտ է համախմբում՝ աշխարհասփյուռ հայությամբ ու առանց իրար հանդեպ թշնամանքի, հանուն մեր իսկական պաշտպանի` Հայոց պետականության:


Շնորհավոր մայիսի 28: Խոնարհումս բոլոր նրանց հիշատակին, ովքեր կյանքի գնով պսակեցին այս օրը»:

Ֆոտո․ https://www.golosarmenii.am/
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով