ԱՄՆ դիտում է Ադրբեջանին բացառապես՝ որպես «մայրուղի և գազի ու բենզինի լցակայան»
Ֆոտո․ https://www.golosarmenii.am/
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին շնորհավորական ուղերձում նշված է, որ Վաշինգտոնը ճանաչում է արհեստածին Ադրբեջանի աճող նշանակությունը՝ որպես «տրանսպորտային հանգույց և էներգիայի մատակարար»։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնապետը կոկորդ է պատռում, թե, իբր, իր երկիրը աշխարհաքաղաքական կարևոր դերակատար է դարձել, ԱՄՆ-ում այն, փաստացիորեն ճանաչում են բացառապես՝ որպես «մայրուղի և գազի ու բենզինի լցակայան»:
Եթե մենք ցանկանում ենք անվտանգ ապրել այս տարածաշրջանում և կտրուկ վերջ դնել Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող հարաճուն վտանգին, ապա պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, որ այդ «մայրուղին և լցակայանը», ինչպես նաև դրանցից օգտվողները հստակորեն գիտակցեն, որ մեզ սպառանցող գոյութենական վտանգի դեպքում «մայրուղին և լցակայանն» ուղղակի հօդս կցնդեն հայկական հուժկու հրթիռային հարվածներից»։