29.05.2025
Լուսանկարը՝ 168.am
prev Նախորդ նորություն

Նոր մարտահրավերներ Հայաստանի համար

Մայիսի 28-ի խորհուրդն ինձ համար կա ու կմնա որպես հայ մարդու պայքարի, պատվախնդրության, անձնազոհության և սեփական արմատներին կառչելու խորհրդանշական օր:


Պատմության տարբեր հանգրվանային փուլերում բախտորոշ իրավիճակներ են լինում, երբ ժողովուրդները ընտրության առաջ են կանգնում` ընկրկե՞լ, հիասթափվե՞լ, հանձնվե՞լ, թե՞ արժանապատիվ պայքար մղել գոյության և ազատության համար:


Այսօր էլ Հայաստանի համար հերթական ստուգատեսն է, որտեղ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար:


Փա´ռք հայկական պետականության համար կռիվ տվածներին:


Հավերժ փա´ռք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Ֆոտո․ am.sputniknews.ru
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Անվտանգության խորհրդի գրասենյակ
29.05.2025
Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդակցում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ. Գրիգորյան