1.10.2024
Մարկեսի անեծքը․ Փաշինյանի մեծացած աչքերը
25.04.2023
Մարկեսի անեծքը․ Փաշինյանի մեծացած աչքերը

Երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով է գալիս, խորհրդարանի շենքը վերածվում է ռազմականացված կառույցի։ Նիստերի դահլիճում անվտանգության աշխատակիցների թիվը գրեթե հավասարվում է պատգամավորների թվին։ Սեղաններից հավաքվում է ջուրը։ Այդ ընթացքում միջանցքներում վավզում են ականջների մեջ լարեր ու տարատեսակ սարքեր մտցրած մարդիկ։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: "Երբ Նիկոլ Փաշինյանը տեղաշարժվում է, նրա ավտոշարասյունը տարածաշրջանում ամենամեծաքանակն ու մահաբերն է դառնում։ Հղի կնոջ մահացու վրաերթը վկա։ Երբ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդ է այցելում, նրա թիկնազորը ծաղիկների մեջ պայթուցիկ նյութ է քուջուջ անում։ Նիկոլ Փաշինյանը վախեցած է այնպես, ինչպես նահապետը Մարկեսի հայտնի վեպում։ Նա վախեցած է, քանզի շատ լավ գիտի, թե ինչ է արել ու ինչ է անելու։ Նիկոլն իր դատավճիռը կայացրել է ու վախենում է այդ դատավճռից։ Նա Մարկեսի մեկ այլ գլուխգործոց վեպում նկարագրված տարբերակով է պատկերացնում իր վախճանն ու սարսափում։ Վախի աչքերը մեծ են լինում, աչքերի տերը՝ փոքր", - գրել է ընդդիմադիր պատգամավորը։