5.06.2025
Լուսանկարը՝ kentron.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանի արշավի իրական նպատակը

Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ արշավը ունի մի քանի նպատակ՝


▪️ շարունակել երկրի առջև ծառացած իրական մարտահրավերները մղել երկրորդ պլան՝ օրակարգ բերելով այսօրվա համար արհեստածին թեմաներ,


▪️ ուղղակի կամ անուղղակի հաճոյանալ Ադրբեջանին՝ սատարելով հերթական հակահայկական թեման,


▪️ հասարակության մոտ արժեզրկել մեր ինքնության կարևորագույն արժեքներից մեկը՝ խնդիրները արդյունավետ լուծելու փոխարեն։


Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղուցու ներքին գործերին՝ ի տարբերություն եկեղեցու, որն իրավունք ունի խոսել ամեն ինչից։ Միևնույն ժամանակ, եկեղեցին չունի քաղաքական այլ ուժերի «խորհուրդների» կարիքը, ովքեր իրենց քաղաքական ապիկարությունը թողած՝ եկեղեցուց պահանջում են զբաղվել քաղաքականությամբ։


Երկրում առկա քաղաքական խնդիրները, այդ թվում իշխանափոխության գործընթացը ունի բացառապես քաղաքական լուծում, որի հետ Հայ Առաքելական Եկեղեցին չունի որևէ առընչություն։


Հայ Առաքելական Եկեղեցու դերը և կարևորությունը հայ ժողովրդի կյանքում անքննելի է։


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյան

Ալիևյան թատրոնը այն աստիճանի է հասել, որ «մոռանում են» պատերազմի ժամանակագրությունը
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով