6.06.2025
Իշխանությունը վերացնում է Արցախը՝ կատարելով ադրբեջանական նախապայմանը
prev Նախորդ նորություն

Բաքվից շարունակում են հարձակվել մեր եկեղեցու վրա

Չեմ ցանկանա համոզվել, որ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավն ուղղորդվում է Բաքվից ու կոնկրետ այս փուլում կապված է Բեռնում Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովի հետ, բայց նայենք չոր փաստերին՝


♦ Մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների գրասենյակ ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարում է․ «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար․․․»։ Նա նաև թիրախավորում է քրիստոնեական կրոնը։ Սա մնում է անպատասխան, արձագանքում է միայն Եկեղեցին։ Ադրբեջանական կողմն, իմ համոզմամբ, տեղեկատվություն է ունեցել Բեռնում ծրագրված համաժողովի մասին։


♦ Մայիսի 27-ից 29-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի է ունենում «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը։ Այն կազմակերպվում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու համագործակցությամբ։ Վերջինիս ելույթը Արցախի մշակութային ժառանգության պահպանման, Ադրբեջանից եկող սպառնալիքների մասին էր, որի ժամանակ նա շեշտում է խաղաղության կարևորությունը։


♦ Մայիսի 29-ին կառավարության նիստում համալիրի հարսանիքի ֆեյսբուքյան մեկնաբանությունները մեկնաբանելիս վարչապետը «չուլանանոց» է անվանում հայկական եկեղեցին։


♦ Դրան հաջորդող օրերին արդեն հնչում են հայհոյանք, վիրավորանք պարունակող հայտարարություններ, որոնց ժամանակ մի քիչ աննկատ է մնում վարչապետենց տնից հնչած հարցը՝ «Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն․․․»։


Հիմա հարց, ես չեմ, դուք եք Շերլոկ Հոլմսը, որտե՞ղ է թաքնված շան գլուխը այս կեղծ քրիստոնեական «մոլեռանդության» տակ։ Ինձ թվում է ամեն ինչ շատ պարզ է՝ թեկուզ հենց ժամանակագրությունը տեսնելիս։ Իսկ Բաքվից շարունակում են հարձակվել մեր եկեղեցու վրա ու իհարկե, մնում անպատասխան․․․


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան


 


 

Դամասկոսի էներգետիկ վերանայում. Մոսկվայից մինչև Անկարա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին