19.04.2025
Ալիևն առանձնապես չի շտապում
prev Նախորդ նորություն

ՀՀ կառավարիչները միայն վազում են Ադրբեջանի ու Թուրքիայի այս կամ այն նախաձեռնության հետևից

Միջազգային հանրության` արցախցիների հետ վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված հորդոր-կոչերի ֆոնին, Ադրբեջանը կրկին ակտիվացրել է այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» կեղծ եզրույթը, որի տակ ներկայացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի մի էական հատված:

ՀՀ իշխանության խայտառակ վարքագծի և զիջողականության պայմաններում, Ադրբեջանի դեմ օգտագործվող հիմնական ազդեցիկ գործիքակազմը դրվել է դարակներում, իսկ միակ բանը, որը անում են հայաստանյան կառավարիչները, Ադրբեջանի ու Թուրքիայի այս կամ այն նախաձեռնության հետևից վազելն է:

Հայաստանի իշխանությունն ինքը հրաժարվել է արցախցիների` Արցախ վերադառնալու հարցը օրակարգային դարձնելուց` փորձելով այն «վաճառել» Ադրբեջանին և դրանով իսկ ի ցույց դնելով Բաքվին հպատակվելու իր անսպառ պատրաստակամությունը:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 


 


 

Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, դե ֆակտո, գոյություն չունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար