16.06.2025
Դատավարություն՝ որպես ներկայացում. Բաքուն խեղաթյուրում է նույնիսկ թարգմանությունները
prev Նախորդ նորություն

Բաքուն աշխարհին «վաճառում է» Հայաստանի օկուպացիայի պլանը

Ադրբեջանը Հայաստանի զավթման ծրագիրը հանել է միջազգային հարթակներ, ոչնչից ստեղծել է օրակարգ։ Հայաստանի անվանումն անգամ շատ հարթակներում չեն գործածում այլևս` այն փոխարինելով «Արևմտյան Ադրբեջան»-ով:


Այսպես կոչված վերադարձի հարցով Հայաստանի վարչապետից ակնկալում են կոնկրետ ժամկետներ`այն ներկայացնելով որպես հաստատված իրողություն: Սյունիքի նկատմամբ են ներկայացնում տարածքային պահանջներ՝ այն անվանելով «Արևմտյան Զանգեզուր»: Ներկայացված պահանջներն են` փոփոխել Սահմանադրությունը, հրաժարվել Անկախության հռչակագրից, Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի հարցերից:


Սա Հայաստանի զավթման ծրագիր է, որն ամբողջ ուժով ադրբեջանական իշխանությունն առաջ է տանում:


Հայաստանի իշխանության վախեցած, ադրբեջանական ու թուրքական իշխանության ողորմածությանն ապավինած կրավորական կեցվածքը միայն նպաստում է այս ծրագրի զարգացմանը, ադրբեջանական կեղծիքների միջազգայնացմանը:


ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան

ՀՀ տնտեսական ակտիվությունը կտրուկ նվազել է՝ շուրջ 3.5 անգամ՝ տարվա առաջին եռամսյակում
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը