23.05.2025
ՀՀ տնտեսական ակտիվությունը կտրուկ նվազել է՝ շուրջ 3.5 անգամ՝ տարվա առաջին եռամսյակում
prev Նախորդ նորություն

Լավրովը Արարատի ֆոնին՝ ազդակ Թուրքիային և հարց Երևանին

«Պետք չէ հավատալ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունը նպատակ չունի վերաֆորմատավորելու հայ-ռուսական հարաբերությունները։ Պնդում եմ՝ պետք չէ, որովհետև, եթե դա համապատասխաներ իրականությանը, ապա Հայաստանի այս իշխանությունը պարտավոր էր իր կատարած քայլերով դացույց տալ. օրինակ՝ ցույց տար, որ պատրաստ է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ Իրականությունը, սակայն, այլ է. Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի 9-րդ կետը չկատարելուհրահանգունի, ավելին՝ ունի որոշում՝ Կապանում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության բացման հարցը որքան հնարավոր է տորպեդահարելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան երկօրյա աշխատանքային այցի արդյունքների մասին, նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։


«Սյունիքը Ռուսաստանի համար ունի ստրատեգիական նշանակություն։ Պատահական չէ, որ Սերգեյ Լավրովն ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ ասաց, որ Կապանում ռուսական հյուպատոսության բացման շուրջ աշխատանքները շարունակվում են»,-կարևորեց Նահապետյանը՝ շարունակելով՝ ՌԴ ԱԳ նախարարի այդ դիտարկումը ևս մեկ անգամ ցույց է տալիս հայկական կողմի՝ երկու տարի շարունակ այդ հարցին լուծում չտալու ցանկությունը, որը, ըստ Նահապետյանի, տեղավորվում է Նիկոլ Փաշինյանինաշխարհաքաղաքական այլ կենտրոններից տրված հրահանգների տիրույթում։


Ինչ վերաբերում է Լավրովի այցի հաջորդ կարևոր մեսիջին, ապա Նահապետյանն ուշադրություն հրավիրեցայն հանգամանքի վրա, որ ՌԴպաշտոնյան, գալով Հայաստան, առաջինն այցելեց Հաղթանակ զբոսայգի և հարգանքի տուրք մատուցեց Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին, ապահրապարակվեց լուսանկար՝ Լավրովը՝ Արարատի ֆոնին։


«Լավրովն՝ Արարատի ֆոնին. սա մեսիջ է Թուրքիային, որը փորձ է անում նախապատրաստել Ռուսաստանի դեմ միքանի ուղղություններով ռազմական ճակատի բացում։ Ռուսաստանին պատրաստվում են հարված հասցնել երեք ուղղություններով, որոնք նախապատրաստում է նաև Թուրքիան։ ՌԴ-ին հարվածը նախատեսվում է հասցնել Սև ծովում, Սիրիայում և Հարավային Կովկասում։


Լավրովը եկել էր՝մի վերջին անգամ ասելու՝ Ռուսաստանը Հարավային Կովկասում պատրաստվում է մեծ պատերազմի, ուստի կարևոր է ճշգրտել Հայաստանի իշխանության կեցվածքը»,-ասաց Նահապետյանը։


 

Երջանկությունը հարկի չի ենթարկվում. երբ պարտքը շփոթում են բարոյականության հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան