16.06.2025
Լավրովը Արարատի ֆոնին՝ ազդակ Թուրքիային և հարց Երևանին
prev Նախորդ նորություն

Երջանկությունը հարկի չի ենթարկվում. երբ պարտքը շփոթում են բարոյականության հետ

Հարկի վճարելու (իրավական հարկադրանքի) և երջանկության միջև ուղիղ կապ փնտրելը, եթե ոչ անտեղի իդեալիզմ, ապա առանցքային մազոխիզմ է, իսկ հարկի ու արդարության միջև որևէ համակցություն գտնելը՝ լրջագույն սենտիմենտալության նշան։ Հարկադրանքի մեջ գոյություն չունի ո՛չ երջանկություն, ո՛չ էլ՝ արդարություն։ 


Ֆինանսական և հարկային ոլորտի թե՛ անտիկ, և թե՛ ժամանակակից առաջամարտիկներն ու ռահվիրաները, հարկման մեխանիզմի ձևավորման և հարկային բեռի բաշխման հիմքում, բնականաբար, «երջանկություն» հասկացությունն ընդհանրապես չեն դիտարկում, իսկ «արդարություն» հասկացության մեկնաբանությունը տալիս են համաչափության կամ հավասարակշռության իմաստով։


Հարկ վճարելը հանրային և սահմանադրական պարտականություն է, որը պետք է ընկալվի որպես յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված և անձնական պարտավորություն։ Հարկային մշակույթի ձևավորումը պետության կայացման և դրա կայունության անկյունաքարերից է։


Սակայն հարկ վճարողին հերոսացնելը կամ հարկ վճարելու գործընթացը երջանկության հասկացության հետ փոխկապակցելը ոչ միայն անտեղի է, այլև՝ թերհաս մոտեցման արդյունք։


Նման վերլուծությունը պարզեցնում և թեթևամտացնում է հարկային համակարգի իրական նշանակությունն ու դրա հիմնարար սոցիալական գործառույթը:


ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան


 

ՔՊ պատգամավորները հանդիպում են պահանջել Հայկ Սարգսյանի հետ. սկանդալային նախագծի հետքերով
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը