23.05.2025
Փաշինյան-Ալիև սուրճը՝ Էրդողանի դիրիժորությամբ, նոր սցենարների անոնս է
prev Նախորդ նորություն

Ռազմական բարեփոխման գինը․ 22 պահեստազորային՝ մեկ ժամկետայինի փոխարեն

Որպեսզի մեկ հոգին 2 տարի չծառայի, իր տեղն առնավազն 22 պահեստազորային է կանչվելու 25 օրյա հավաքների։


Այսպես եմ հաշվում.


– Պահեստազորի 25 օրյա հավաքի մասնակիցը 2 շաբաթն է մարտական հերթապահություն իրականացնում։


– Իսկ պարտադիր ծառայություն անցնողն իր 2 տարվա ժամկետից տեսականորեն 3 ամիս պետք է պատրաստություն անցնի և էլի տեսականորեն 2 շաբաթանոց հերթափոխով էլ մարտական հերթապահության գնա (իրականում հաճախ ավելի երկար են մնում դիրքերում)։ Այսինքն ամբողջ ծառայության ընթացքում առնվազն մոտ 45 շաբաթը մարտական հերթապահությունն է։


– 45 շաբաթը 2 շաբաթանոց հերթափոխերով անում է 22.5, հաշվենք՝ 22 պահեստազորային։ Որոնց 25 օրով կտրելու են ընտանիքից և գործից։


Եթե հաշվարկումս սխալ գտնեք, ասե՛ք, ուղղեմ։


 


Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան

Չպատրաստվել նախորդ ընտրություններին  
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան