Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի գնա, նպատակը շատ ավելի գլոբալ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին ահաբեկել էր պատերազմով, բայց եթե ուղղակի հիստերիկ կրակոցներ են, ինչպես ասում են որոշ ՔՊ-ականներ, ապա ինչո՞ւ է պատերազմով սպառնում։ «Ադրբեջանցիները հիստերիկ կրակոցներ չեն արձակում, այլ տպավորություն են ստեղծում, որ մենք այլ հնարավորություն չունենք, պիտի զիջենք, որ գոյատևենք։ Այո՛, իրենք անընդհատ ամեն ինչ անում են, որ ընդունելի արդյունքներ ստանան»,- նշեց նա։ Ռուստամյանի խոսքով՝ Ադրբեջանն ավելի հեռուն գնացող նպատակներ ունի քան ուղղակի գյուղերի պահանջն է: