30.09.2024
Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը․ փախուստ իրականությունից. Անդրանիկ Թևանյան
03.07.2023
Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը․ փախուստ իրականությունից. Անդրանիկ Թևանյան

Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը․ փախուստ իրականությունից:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ "Արցախը պաշարման մեջ է։ Հացի հերթեր են։ Հոսանքն օրական մի քանի ժամ է տրվում։ Ադրբեջանը սպառնում է «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնել ու մաքրել Արցախը հայերից։ Զուգահեռաբար աճում են արձակուրդային տրամադրությունները Հայաստանում։ Դա փախուստ է իրականությունից։ Դա, ամենայն հավանականությամբ, նորմալ մարդկային ռեակցիա է․ թող հոգեբանները խոսեն այս մասին։Հայաստանի քաղաքական վերնախավի մեծ մասը մեծ մեղք ունի, քանզի չհասկացավ, որ 1. Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, 2. 90–ականներին ազգային–ազատագրական պատերազմ էր և այդ պատերազմի ելքով էր Հայաստանը պահում իր անկախությունը։ Վերնախավի մեծ մասը չհասկացավ ու այդ պատճառով էլ չբացատրեց հանրությանը։ Ավելին՝ կար տեսակետ, որ Արցախը Հայաստանին խանգարում է լինել ու զարգանալ (Նիկոլ Փաշինյանն այդ միջավայրի ծնունդ է)։ Եթե հիմա էլ չհասկանանք, թե ինչ է Արցախը Հայաստանի ու մեր ժողովրդի անվտանգության համար, շատ ծանր գին ենք վճարելու։ «Ժողվարչապետը» մեր երկրի «կադաստրի թուղթն» ուզում է Ալիևից։ Վերջինս Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Որպեսզի պահենք մեր երկիրը, Արցախը պետք է պահենք հայկական ու թույլ չտանք Արցախի ադրբեջանականացում։ Իրականությունից փախչելը պահելու լավագույն ձևը չէ", - գրում է նա։