Ռուսների մտահոգություններն ու Փաշինյանի հավաստիացումը
Նիկոլ Փաշինյանն այսօրվա հանդիպման ժամանակ Միխայիլ Միշուստինին վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է իր աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։
Ինչքան էլ Փաշինյանը 2026-ին ընդառաջ իշխանության վերարտադրության քարոզչական նարատիվը դարձրել է հակառուսականությունը, նա հասկանում է, որ Հայաստանի տնտեսությունը, էներգետիկ համակարգը և առևտրային շուկաները դեռևս սերտորեն կապված են Ռուսաստանի և միության մյուս երկրների հետ:
Հետևաբար, Փաշինյանն իր իշխանության կայունությունը փորձում է ապահովագրել ռուսական հնարավոր հակազդեցությունից:
Այնուամենայնիվ, Միշուստին-Փաշինյան հանդիպման մասին ռուսական մեկնաբանություններում գերիշխող էին մտահոգության նոտաները:
Թերևս, սրանով է բացատրվում Երևանից այսօր հնչած մի հայտարարություն:
«Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»,- ասել է ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը:
Մեկ շաբաթ առաջ Փաշինյանը տրամագծորեն հակառակն էր պնդում...
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց