30.09.2024
ՀՀ ղեկավարը ԱԺ-ում հերթական մենախոսությունն է կազմակերպում. Տաթևիկ Հայրապետյան
21.06.2023
ՀՀ ղեկավարը ԱԺ-ում հերթական մենախոսությունն է կազմակերպում. Տաթևիկ Հայրապետյան

Կես տարվա շրջափակումից հետո արդեն հինգ օր է Արցախ անգամ հումանիտար բեռներ չեն մտնում: Սա կարող է հանգեցնել սովի: Էթնիկ զտման քաղաքականությունն էլ ինչպե՞ս պետք է դրսևորվի, որ ակնհայտ դառնա՝ 120,000 հայ, նրանցից 30,000 երեխա վտանգված են այսօր: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Այդ ընթացքում ՀՀ ղեկավարը ԱԺ—ում հերթական մենախոսությունն է կազմակերպում, հանդես գալիս կիսաճշմարտություններով, կեղծ «բացահայտումներով», Մադրիդյան սկզբունքների ու բանակցային գործընթացի նոր խեղաթյուրիչ տեքստերով: Նորից հանրային դաշտ է նետում հին սկավառակը՝ մեղավոր են նախկինները, ռուսները, բանակը, բոլորը, բացի իրենից: Միգուցե ինքը շարունակ խոսելու ու մեր հանրային տիրույթն անհասկանալի դիսկուրսներով լցնելու անսպառ ցանկություն ունի, բայց այսօր մենք լուրջ վտանգի առաջ ենք, իսկ ինքն ու իր թիմը կամ անհաղորդ են դրան, կամ էլ ուղղակի լուռ հետևում են, թե ինչ է կատարվում: Նրանք ևս այսօրվա իրադրության պատասխանատուներն են, թող չմոռանան ով էր այն ղեկավարը, որն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, սա էլ ես չեմ ասել, Բորելն է ասել: Պետականամետ ղեկավարությունը այսօր բազմաթիվ զանգեր կկատարեր իր միջազգային գործընկերներին, ջանքեր կգործադրեր Արցախում հումանիտար աղետը կանխելու համար, բայց դե Փաշինյանի դեպքում մենք գործ ունենք ծուռ հայելիների աշխարհի հետ, որտեղ միակ խնդիրը Արարատ սարն է...», - գրել է նա։