6.09.2025
Փաշինյանը կա՜մ կատարյալ դիլետանտ է, կա՛մ՝ մանիպուլյացիայի մեծագույն վարպետ
prev Նախորդ նորություն

Ռեգիոնալ ապաշրջափակման այս քննարկումների հիմքում ՌԴ-ն ռեգիոնից դուրս մղելն է

Երբ միջանցքային տրամաբանության հարցը մտավ արտաքին քաղաքական օրակարգ, 3-4 ուղիներ էին քննարկվում: Մեղրիով անցնող տարբերակը նաև հակաիրանյան ուղղվածություն ունի, որի շահագրգիռ կողմերն առաջին հերթին Իսրայելն ու ԱՄՆ-ն են:

Մյուս կողմից, գեոպոլիտիկ առումով, ռեգիոնալ ապաշրջափակման այս քննարկումների հիմքում ՌԴ-ն ռեգիոնից դուրս մղելն է, որի շրջանակում Արևմուտք-ՌԴ կոշտ դիմակայությունը նաև ՀՀ-ում է դրսևորում ստանում:

Իշխանությունը փորձում է թեմայի էությունը խեղաթյուրել` ներկայացնելով, որ իշխանության նախաձեռնության ընդդիմախոսների խնդիրն այն է, որ միջանցքը ոչ թե ՌԴ-ն, այլ, օրինակ, ԱՄՆ-ն է վերահսկելու:

Անկախ մոտեցումներից, խնդիրը ոչ թե տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ընտրության, այլ ՀՀ-ի ինքնիշխանության և իրավազորության մասին է:

Իսկ ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

ՀՀ-ն ոչ թե պետք է ՀԱՊԿ-ից դուրս գա, այլ ստեղծի պահանջ, որ Ադրբեջանը ևս դառնա ՀԱՊԿ անդամ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը