Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:"Վերջինս տարբեր առիթներով, հայտարարություններով շոյել և խրախուսել է ոստիկանական դաժանությունները, ինչը կանաչ լույս է վառել ոստիկանական դաժան վարքագծի համար:Սրա ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է, ինչը սակայն որևէ ձևով չի նվազեցնում այն գլխիկոր կեցվածք ունեցողի անձնական պատասխանատվությունը, որն ունի ՆԳ նախարարը",- գրել է Աբրահամյանը: