11.07.2025
Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ պատերազմը չի վերսկսվում այս պահին
prev Նախորդ նորություն

Քաղցր կյանքը թանկանում է. շոկոլադը, պաղպաղակն ու սուրճը ռեկորդներ են սահմանում. ԶԼՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թ. հունիսին 2024 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 6.2% գնաճ, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 3.5% գնանկում:


Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հունիսին մայիսի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 4.6-2.8%-ով, ընդ որում՝ գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.3%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացի՝ 3.9%, ալյուրի՝ 7.1%, մակարոնեղենի՝ 5.3%, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.8%, 1.3% գնաճ:


Տավարի մսի գինը 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել է 1.2%-ով, գառան եւ խոզի մսերինը՝ 3.9% եւ 4.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.2%, 2.2% եւ 3.3%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պանրի գինը նվազել է 1.6%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ: Մարգարինի եւ կարագի գները 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել են 1.1% եւ 14.0%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.6% եւ 0.7%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 17.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 1.4%-ով:


Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ գները նվազել են 2.8%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 5.2%-ով, սուրճինը՝ 14.3%-ով, շոկոլադինը՝ 14.8%-ով, կակաոյինը՝ 20.4%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.1%, 0.6%, 2.6% եւ 0.4%-ով»։

Ի՞նչ է ստանում Հայաստանը Սյունիքով ճանապարհի դիմաց
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ