30.09.2024
Ալիևի հետագիծը նմանվում է Սադամ Հուսեինի ուղուն․ Մայքլ Ռուբին
22.06.2023
Ալիևի հետագիծը նմանվում է Սադամ Հուսեինի ուղուն․ Մայքլ Ռուբին

Ադրբեջանի նախագահ Ալիևը փոխվել է և ավելի անկառավարելի դարձել վերջին տասնամյակում. Ես կասեի՝ նրա հետագիծը գրեթե նույնն է, ինչ մենք տեսանք Սադամ Հուսեինի դեպքում: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ հայտարարել է American Enterprise ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը, որը մասնակցել է ՀՀ-ում փաստահավաք առաքելությանը: Մայքլ Ռուբինը Բաքվին բոլոր տեսակի աջակցությունը դադարեցնելու կոչ է արել։ Նա շեշտել է՝ Իլհամ Ալիևը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ և դա չի կարելի դիտարկել որպես զուտ հռետորաբանության մաս։ Ադրբեջանի հետ գործակցության սահմանափակման մեկ այլ պատճառ էլ, ըստ Ռուբինի՝ այդ երկրի կուռումպացվածությունն է: «Ադրբեջանը երկրագնդի ամենակոռումպացված երկրներից է․ չնայած հսկայական ռեսուրսներին՝ Ադրբեջանում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտն ավելի քիչ է, քան Վրաստանում և Հայաստանում, որոնք չունեն նույն էներգետիկ ռեսուրսները: Միլիարդավոր դոլարներ ուղղակի նստում են Ալիևի հաշիվներին»,-ասել է նա։ Ռուբինը նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի հետ հարատև խաղաղության մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ այդ երկրում հայատյացություն է քարոզվում նույնիսկ դպրոցներում։