23.07.2025
Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն
prev Նախորդ նորություն

Ալիևը պահանջում է ստերիլ միջանցք

Երբ Ալիեւը հայտարարում է, թե Ադրբեջանով Նախիջեւան գնացողները չպետք է որեւէ մարդ տեսնեն՝ լինի հայ սահմանապահ, մաքսավոր, թե որեւէ երրորդ սուբյեկտի ներկայացուցիչ, մեզանում շատերին թվում է, թե նա նկատի ունի Հայաստանի սահմանը:


Իրականում, երբ Ալիեւն ասում է, որ չպետքէ տեսնեն ոչ մի մարդ, նա նկատի ունի Հայաստանի ամբողջ տարածքը: Այսինքն, ոչ մի մարդ նրանք չպետք է տեսնեն ամբողջ ճանապարհին: Այլ կերպ ասած, նա չի ուզում, որ Ադրբեջանից Նախիջեւան գնացողները որեւէ հայաստանցի տեսնեն իրենց ճանապարհին: Ըստ էության, Ալիեւի պահանջի տողատակը այն է, որ՝ ադրբեջանցիները չպետք է զգան, որ ավարտվեց Ադրբեջանն ու իրենք անցնում են Հայաստանով:


Այսինքն, Ալիեւը հաջորդիվ պահանջելու է, որ օրինակ անցուդարձի ճանապարհից իքս կմ հեռավորության վրա չլինի ոչ մի հայաստանյան կոմունիկացիա, որը կարող է անցնող դարձող ադրբեջանցիների մոտ դույզն իսկ առաջացնել «օտարության» զգացում:


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան

Վճիռ չկատարելը կարող է ավելի թանկ արժենալ
Հաջորդ նորություն next
 Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը
23.07.2025
Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը