Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, թե Ռուսաստանը «քցել» է Հայաստանին: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ավելացնելով, որ կարիք չկա բացատրելու, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները նման արտահայտություններ անում են՝ Արևմուտքի կողմից «սիրվելու» համար և նման պարզունակության անունը դնում են «ինքնիշխանականություն»: «Առհասարակ, արտաքին քաղաքականության մեջ նման ժարգոնը կամ քնարական զեղումները խոսում են Հայաստանի իշխանության քաղաքական և բարոյական սնանկության մասին: Ամոթ է 21-րդ դարում նման պատկերացումներ ունենալ միջազգային հարաբերությունների մասին»,- գրել է Սուրենյանցը: