Քանի դեռ Ազգային ժողովում չի սկսվել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց, մնացած ամեն ինչ անլուրջ է։ Այս մասին գրում է քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: "Իսկ այդ գործընթացն ազգային ժողովում չսկսելը նշանակում է վստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը։ Խորհրդարանական երկրում այլ իրավակարգավորումներ չեն նախատեսվում",- վստահ է նա։