20.05.2025
Այս ընդդիմադիրներին լիարժեք արժանի է նաև գործող իշխանությունը
07.02.2024
Այս ընդդիմադիրներին լիարժեք արժանի է նաև գործող իշխանությունը

Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանն անդրադարձել է Երևանի ավագանու արտահերթ նիստին: "Այսօր մանդատից զրկեցին մի քանի վառ արտահայտված ընդդիմադիրների, ովքեր նախորդ նստաշրջանում բացակայել են նիստերի մեծամասնությանը։Ամբողջ քարոզարշավի ընթացքում ես պնդում էի, որ այս մարդիկ քաղաքային խնդիրներ լուծելու մտադրություն չունեն և չեն կիրառելու իրենց մանդատը։ Սա այլևս փաստ է։Այս ընդդիմադիրներին լիարժեք արժանի է նաև գործող իշխանությունը։ Ժողովրդավարությունը դրոշակ դարձրած ուժը ԸՆՏՐՈՂԱԲԱՐ մանդատից զրկում է միայն սուր ընդդիմախոսներին։ Նույնքան բացակայած այլ ավագանու անդամներ շարունակելու են անհետևանք բացակակայել ավագանու նիստերից։Այսօրվա և ապագա քվեարկությունները որևէ կերպ չեն արտացոլելու ընտրողի քվեն, քանի որ ՔՊ-ից բացի մյուս ուժերը հանդես են եկել ընդդիմադիր դիրքերից, որոնք ընդամենը մեկ շաբաթ անց կհաստատեն հանրային տրանսպորտի անհամաչափ թանկացումը և այսպես շարունակ։ Համամասնական ընտրակարգի հերն անիծվեց",- գրել է նա: