11.08.2025
«Ջարդենք-փշրենք-փրթենք» ասողների հետ ոչ միայն ճամփա գնալ չի կարելի, այլև զրույցել
prev Նախորդ նորություն

Վարչապետի գլխավորությամբ իշխանությունը ոտնահարում է ժողովրդավարության հիմքերն

Այս պահին հստակ երևում է, որ`


1) Իրավապահ մարմինների այսօրվա գործողությունները մինչև սկսելը համաձայնեցվել են ՔՊ կուսակցության քաղաքական վերնախավի հետ` վարչապետի գլխավորությամբ:


Դա հստակ երևում է նրանից, թե ինչպես են ՔՊ անդամ պաշտոնյաներն արձագանքում տեղի ունեցողին և ինչ բովանդակությամբ տեքստեր են հրապարակում:


Ժամանակային առումով քաղաքական վերնախավի գործողությունները գրեթե սինքրոն են իրավապահ մարմինների գործողությունների հետ:


Վարչապետի պաշտոն զբաղեղնող ՔՊ կուսակցության ղեկավարի, ՔՊ անդամ պատգամավորների հրապարակումներից հստակ երևում է նաև, որ նրանք նախապես ծանոթ են եղել Քննչական կոմիտեի հրապարակած տեքստի բովանդակությանը:


Ես կարծում եմ` իրական է հավանականությունը, որ նրանք էլ հենց մասնակցել են իրավապահ մարմնի անունից հրապարակված տեքստի կամ այդ տեքստի առանձին ձևակերպումների շարադրանքին:
Ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ նրանք գործում են կազմակերպված` դերերի հստակ բաշխումով:


2) Հայոց Եկեղեցու, ինչպես նաև Սամվել Կարապետյանի շուրջ ընթացող, նաև այսօր սկսված զարգացումները ՔՊ կուսակցության վերնախավի պաշտոնյա ներկայացուցիչներն օգտագործում են` ատելություն, անհանդուրժողականություն զանգվածաբար տարածելու համար, անում են ծանր վիրավորանքներ, այդ թվում` հայհոյանքներ պարունակող հրապարակումներ:


Նրանք այս ամենը հատկապես օգտագործում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրենց ատելության արշավի համար` դրանով խորացնելով անհանդուրժողականությունն ու պառակտումը հասարակությունում:


3) Նրանք բացահայտ ցուցադրում են, որ իրենք ուղղորդում և համակարգում են իրավապահ մարմինների գործողությունները, որ հիմովին խախտում են անմեղության կանխավարկածը և ստեղծել են աղմուկ` ստվերելու կամ քողարկելու համար իրենց գործողությունների իրավաչափության հարցերը:


Բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այս անձինք չունեն նման կերպ իրենց պահելու որևէ իրավունք, այսպիսի վարքագիծն ուղղակիորեն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և Հայաստանի միջազգային պարտավորություններով:


ՔՊ կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների այս պահվածքը, վարչապետի գլխավորությամբ, ամբողջությամբ է ոտնահարում ժողովրդավարության հիմքերը, ոչնչացնում է իրավունքի գերակայությունը:


Հ.Գ. Ցանկացած դեպքում բռնության կոչը, մարդկանց վիրավորելն ու ատելությունն անթույլատրելի են եւ պետք է բացառել քաղաքական պրոցեսներում։


ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյան