Փաշինյանը հետևողականորեն ձգտում է տոտալիտար կառավարման հաստատմանը
Առաջիններից մեկն եմ եղել, որ արձանագրել եմ, թե Նիկոլ Փաշինյանը հետամուտ է տոտալիտար կառավարման հաստատման՝ դրա համար ունենալով ներքին և արտաքին շարժառիթներ:
Փաշինյանի այդ նկրտումների դրսևորումներն են թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ոտնձգություններն ու Սամվել Կարապետյանի դեմ շինծու մեղադրանքը և թե երեկվա իրադարձությունները:
Քաղաքացիական ու քաղաքական ազատությունների սահմանափակումը, ոստիկանության գործիքակազմով ընդդիմադիրների նկատմամբ ուղղորդված ուժի կիրառումը, ձերբակալությունների ու հետապնդումների ալիքը՝ ուղղված հատկապես եկեղեցու կողքին կանգնած շարժումների դեմ, վտանգում են երկրի սահմանադրականությունը և խաթարում ներքին վստահությունը։
Այս մասին շատ եմ խոսել ու նաև՝ երեկվա երկու հարցազրույցներում, որոնց ընթացում, իհարկե, ավելի քիչ անդրադարձ կատարեցի սկզբունքային մեկ այլ ասպեկտի:
Մտահոգիչ է նաև երեկ հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը:
Քաղաքական բռնությունը չի կարող փոփոխությունների, նույնիսկ ազնիվ նպատակների ազդակ լինել:
Հակառակը՝ դա նպաստում է իշխանության կողմից ամբողջ ընդդիմությանն արհեստականորեն պիտակավորելուն՝ որպես ծայրահեղական կամ ագրեսիվ ուժ։
Ի դեպ, անցած տարվա հուլիս ամսից պարբերաբար խոսել եմ Սրբազան պայքարի քաղաքական մարգինալացման հնարավոր վտանգների մասին:
Տոտալիտարությանը և անպատասխանատու ծայրահեղությանը՝ որպես հակակշիռ, Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական հոսանք՝ պատասխանատվության և ռեալիզմի բաղադրիչներով:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց