26.06.2025
Փաշինյանը հետևողականորեն ձգտում է տոտալիտար կառավարման հաստատմանը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը 2008-ին նպաստել է Հայաստանի «մարիոնետացման» գործընթացին՝ իր դերակատարությամբ

Նիկոոլ Փաշինյանը գրառում անելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, անում է նաեւ հետեւյալ պարբերությունը. «2008 թվականի Մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ չի համարձակվել տնից դուրս գալ։ Այդ օրը իրեն այցելած Կտրիճ Ներսիսյանին առանձնատան դարպասներից ներս չի թողել։ Մարտի լույս 2–ի գիշերը հանգիստ քնել է՝ Հայաստանի մարիոնետային ռազմավարության շարունակությունը համարելով երաշխավորած»:


Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ամմենաակտիվ զինակիցը, իսկ մարտի 1-ին՝ ակտիվ հռետորներից մեկը:


Տեր-Պետրոսյանին մեղադրելով այդ գործընթացով Հայաստանի «մարիոնետայնությունը» երաշխավորելու համար, Նիկոլ Փաշինյանը համարում է, որ այդ հարցու՞մ էլ անափ «հայրենասիրությունից» ելնելով է ունեցել այդպիսի մոտեցումները, ինչպես «արդարանում» է Արցախի հարցի վերաբերյալ:


Որովհետեւ, փաստացի ստացվում է, որ Փաշինյանը 2008-ի իր դերակատարումով ակտիվ մասնակցել է Հայաստանի «մարիոնետության» երաշխավորմանը:


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան


 

Հայաստանը միանշանակ մտել է ավտորիտար կառավարման փուլ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.06.2025
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ