ՌԴ հետ հարաբերությունները փչացնում են, 10 տարի չեն կարողանալու շուկա բացել Եվրոպայի հետ
Ես ասել եմ՝ իմ հայրենիքը ունեցվածքի հետ չեմ փոխի, նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասac ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Արարատցեմենտի շուրջ իրավիճակին:
Նրա խոսքով, անընդունելի է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը. «Այդքան մարդ է Ռուսատսանում աշխատում, գումաներ է ուղարկում։ 10 տարի չեն կարողանալու շուկա բացել Եվրոպայի հետ։ Քանի՞ տարի է Թուրքիան չի կարողանում բացել։ Այս ժողովուրդը սնանկանալու է:
Ես վստահ եմ, որ ՌԴ հետ հարաբերությունները կարելի է կարգավորել շատ կարճ ժամանակում»,- հավելել է նա։
***
ԲՀԿ առաջնորդն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաև վերջին մարզային հանդիպումների մասին պատմող ռեպորտաժ ու գրել.
«Քարոզարշավի մարզային վերջին հանդիպումները Արարատի մարզի Մասիս, Արտաշատ և Արարատ համայնքներում էին։ Այս ընթացքում հնարավորություն ունեցա հանդիպելու և անմիջականորեն շփվելու հազարավոր մեր հայրենակիցների հետ, այցելեցի Հայաստանի տարբեր համայնքներ՝ մեծ ու փոքր, մոտ ու հեռավոր, սահմանամերձ ու կենտրոնական։ Մարդկանց ջերմ վերաբերմունքն ու աջակցությունն ինձ համար ամենամեծ գնահատականն է։ Դա տարիների ընթացքում ձևավորված վստահության արդյունքն է, որը ոչ միայն պարտավորեցնում է, այլև ուժ է տալիս շարունակելու սկսած գործը։
Իմ նպատակը միշտ նույնն է եղել՝ բարգավաճ Հայաստան և արժանապատիվ կյանք մեր բոլորի համար։ Վստահ եմ, որ միայն ներքին համերաշխությամբ, փոխադարձ հարգանքով և միասնականությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները և կառուցել մեր երազած Հայաստանը»։
Մանրամասները՝ տեսանյութում