6.09.2025
Սրբազանն ու հայրենակիցները հաջորդ քաղբանտարկյալներն են. դատապարտումը պետք է հասնի գործի
prev Նախորդ նորություն

Կամաց-կամաց բացվում է, թե Էրդողանի հետ ինչ է պայմանավորվել

Կամաց-կամաց բացվում է, թե Էրդողանի հետ ինչ է պայմանավորվել: Այսպես էլ Գորիս-Կապան ճանապարհը տվեց, օգտագործելով գյուղերի ադրբեջանական անվանումները:

Այսպիսով, «Իհարկե, էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է ավելացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում: Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով՝ երկու ատոմակայան ենք ստացել, և հարց է՝ այդ ատոմակայանն ինչպե՞ս կառավարենք. դա երկրորդ խնդիրն է»:

Նկատի ունի, որ արևային էլեկտրոկայանների հզորությունն արդեն երկու անգամ ավելի շատ է, քան ատոմակայինը: Թուրքիան ու Ադրբեջանը վաղուց են պահանջում, որ ատոմակայանը փակվի, փաստորեն դուրս է գալիս, որ արդեն խոստացել է փակել:

Հաջորդ փուլը էլեկտրոցանցերը պետք է տա թուրքական ընկերությանն, իսկ գազը ստանա Ադրբեջանից, որպես ՛՛խաղաղության՛՛ ու ՛՛համագործակցության՛՛ երաշխիք: Դեևս երկու-երեք տարի առաջ ՔՊ պանգամավորներից մի քանիսն այդ միտքը բարձրաձայն հայտնել էին:

Իսկ իր ԱԺ նախագահն ասում է, որ պայմանագիրը Ադրբեջանը որ ստորագրի, ադրբեջանցիները հանգիստ կապրեն հայաստանում, ինչպես՝ Վրաստանում: Իսկ Ադրբեջանում բլոգերին դատում են, որ հայերի հետ նամակագրություն է ունեցել:

Սա է ծրագիրը, սա է Եկեղեցու ու Սամվել Կարապետյանի դեմ արշավի իմաստը:


Քաղաքագետ Ստեփան Դանիելյան


 

Հայաստանի ղեկը գտնվում է տգետ ու չտես, ամբարտավան ու շահամոլ զույգի ձեռքերում. Զուրաբյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը