26.06.2025
Կամաց-կամաց բացվում է, թե Էրդողանի հետ ինչ է պայմանավորվել
prev Նախորդ նորություն

Հայաստանի ղեկը գտնվում է տգետ ու չտես, ամբարտավան ու շահամոլ զույգի ձեռքերում. Զուրաբյան

Հայաստանի ղեկը գտնվում է տգետ ու չտես, ամբարտավան ու շահամոլ, պարկեշտության մասին պատկերացումից զուրկ եւ իշխանությունը կորցնելու հեռանկարից լրիվ խելագարված մի զույգի ձեռքերում, որն իր վախերը փարատելու եւ իշխանական վայելքը շարունակելու համար ոչնչի առաջ չի կանգնի, լինի դա` Արցախի թե Սյունիքի եւ հազարավոր կյանքերի զոհաբերումը, Սահմանադության, օրենքների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները եւ օրինականության ոչնչացումը, թե` մեր ազգային ինքնության ձեւավորման հիմքում ընկած ցանկացած արժեքի պղծումը:

Ոչ ոք, արդ, ավելի մեծ հարված չի հասցրել մեր ժողովրդի անվտանգությանը, բարոյական արժեհամակարգին եւ դիմադրողականությանը, քան այս շնաբերան իմաստակների զույգը:

Նրանք շատ լավ հասկանում են, որ «Հայ Առաքելական Եկեղեցու մաքրության» եւ «Ռուսական կայսրության լծից ազատվելու» համար պայքարելու ցնդաբանություններով ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ հանելով, նրանք ջարդում են ազգային ամրության ողնաշարը, սերմանում պառակտություն եւ ատելություն, թուլացնում են հայ ազգի միաբանությունը հենց այն պահին, երբ աննախադեպ միջազգային փոթորիկներն ու հակամարտությունները սպառնում են ոչ ավել, ոչ պակաս` հայոց պետականության գոյությանը:

Հայաստանը գարշելի այս զույգի «կառավարումից» ազատագրելը դարձել է, հետեւաբար, ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ երաշխիքներից մեկը:


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

 Լուսանկարը` primeminister.am
26.06.2025
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ