Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. "Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովան դարձավ հերթական արևմտյան պաշտոնյան, որ Երևանում շոյեց մեր ականջները, իսկ Բաքու հասնելուն պես «հիշեց», որ «Ադրբեջանը միշտ եղել է Չեխիայի հուսալի գործընկերը»:Սա է ռեալ պոլիտիկան. մենք Արևմուտքին ոչինչ առաջարկել չենք կարող": Հիշեցնենք, հունվարի 31-ին Հայաստանում էր Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: