Պատերազմը վերջացա՞վ. հակառակը՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Պատերազմը վերջացա՞վ:
ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը գրել է, որ Իրանն ու Իսրայելը համաձայնել են հրադադար սկսել ու դադարեցնել «12-օրյա պատերազմը»։ Ավելին, նա շնորհակալություն է հայտնել կողմերին տղամարդկության, իմաստնության և դիմադրողականության համար։
Իրանի արտգործնախարարն ասում է, որ ոչ մի հրադադար չկա, բայց եթե Իսրայելը դադարեցնի հարվածները, Իրանը նույնպես այդպես կվարվի։ Ըստ մեդիայում հայտնված տվյալների՝ բանակցություններում այս անգամ հիմնական միջնորդ է եղել Կատարը, ում տարածքի վրա երեկ հրթիռներ էր արձակում Իրանը։
Մի խոսքով, սա շատ տարօրինակ ու խճճված բանակցային գործընթաց է, որը բնորոշ է Մերձավոր Արևելքին։
Եթե բուն ռազմական գործողությունները դադարեն, դա իհարկե շատ լավ է։ Բայց դժվար է պատկերացնել, որ հիբրիդային պատերազմը կավարտվի (այդ թվում, օրինակ՝ Իրանը ներսից պառակտելու փորձերը)։
Ճիշտ հակառակը։
Էնպես որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։
Թուրքագետ Վարուժան Գեղամյան