24.06.2025
Պատերազմը վերջացա՞վ. հակառակը՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում
prev Նախորդ նորություն

Սամվել Կարապետյանի կալանավորման առաջիկա հետևանքները

Սամվել Կարապետյանի կալանավորումը և դրա իրականացման մեխանիզմը (ֆեյսբուքյան հրահանգ՝ ուղղորդվող անզուսպ գրառումներով) կարող են ունենալ ծանր մակրոհետևանքներ։ Խոսքը միայն ներքին կայունության մասին չէ, որն արդեն վաղուց է գտնվում տուրբուլենտության դաշտում։ Վտանգները գալիս են այլ կողմից, մասնավորապես.
 
1.     Ռուսաստանի հայության համար ծայրահեղ վտանգավոր զարգացումներ
2.     ՀՀ-ում ներդրումների կտրուկ նվազում, որը վերջանալու է թուրքական կոպեկների ներհոսքով. «Բաթումիզացիա՝ կոպեկներով»
3.     Հայաստանում «նոր գռեհիկ» փողի դոմինացիա
4.     Ռուսական կապիտալի փախուստ, որը բերելու է տնտեսության կոլապսի
5.     Էապես դժվարանալու է պայքարելը Բաքվի բանտերում պահվող հայերի համար։
 
Նոր «Խեղճահայաստանի» ձևավորում
 
44 –օրյա պատերազմից հետո Ռուսաստանում հսկայական թափով ուժեղանում էր ադրբեջանական լոբբին։ Հաղթական մեծ ալիքի վրա ադրբեջանական համայնքը և ազդեցիկ շրջանակները նոր խաղի կանոններ են փորձում սահմանել։
Ռուսաստանում ապրում և աշխատում է 2 մլն-ից ավելի հայ։ Պատերազմից հետո ադրբեջանական լոբբին խնդիր էր դրել՝ ջարդելու Ռուսաստանի հայկական համայնքը, չեզոքացնելու ազդեցիկ հայ շրջանակներին, թուլացնելու նրանց բոլոր լծակները, նվազագույնին հասցնելու ազդեցության ոլորտները, դարերով Ռուսաստանում մեծ հեղինակություն ունեցող հայ համայնքը սարքելու երկրորդական սորտի զանգված։

Այս գործում նրանք արդեն իսկ հասել են որոշակի հաջողության, որովհետև Ռուսաստանի ադրբեջանական համայնքի հետևում Ադրբեջան պետությունն է։

Արդեն իսկ շատ ազդեցիկ հայերի ջարդել են, շատ լուրջ խնդիրներ են ստեղծվում հայերի համար, բայց դա այն չէ, ինչ պլանավորվում էր։ Պետք է պարզ ասել. Ռուսաստանում հայությանը ջարդելու պրոցեսը էապես խափանվում էր Սամվել Կարապետյանի և մի շարք այլ ազդեցիկ հայերի ջանքերի շնորհիվ, որոնք ռուսական իշխանություններում կարողանում էին տեղ հասցնել խնդիրները և իրենց ունեցած անձնական հեղինակության և մարդկային արժեքների շնորհիվ նորմալ հարաբերություններ էին պահում Ռուսաստանի տարբեր մակարդակի իշխանությունների հետ։

Ռուսաստանը բարդ երկիր է, Ռուսաստանը մեծ երկիր է, և եթե մի օր չես աշխատում հետը, կարող ես լուրջ խնդիրներ ունենալ։ Այո, հենց Սամվել Կարապետյանն ու մի շարք այլ ազդեցիկ դեմքեր կարողանում էին աշխատել թե´ իշխանությունների, թե´ էլիտաների, թե´ հոգևոր կառույցների, թե´ հայկական կառույցների, թե´ այլ տիպի ազդեցիկ շրջանակների հետ՝ դժվարագույն պայմաններում հայկական համայնքի շահերը պաշտպանելու համար։ Հատուկ շեշտում եմ՝ այլևս չունենալով իրենց թիկունքում Հայաստանի Հանրապետություն։
 
Եթե Սամվել Կարապետյանը շարունակի մնալ անազատության մեջ, ապա հաշված ամիսների ընթացքում մենք Ռուսաստանում ստանալու ենք նոր «Խեղճահայաստան»՝ ճնշված, ստորացված վիճակում հայություն։ Սրա հետևանքները շատ դժվար է բացատրել չհասկացողներին, կամ՝ միտումնավոր այդպես անողներին։ Շատ կարևոր է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի լայն հանրային աջակցության ձևավորումը։ Իրոք շատ կարևոր է։ Հակառակ դեպքում Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ ունենալու ենք խեղճացած հայություն, իսկ դրա հետևանքները զգալու են միլիոնավոր հայեր։

Անկախության բոլոր փուլերում համայնքների ազդեցության լուռ պայքար միշտ եղել է։ Երբ կար Հայաստանը՝ որպես գործուն պետություն, նրա բոլոր երեք նախագահները սա գիտեին, ու միշտ խնդիրը լուծում էին լուռ, բայց զգալի արդյունքներով։

2018-ից հետ իրավիճակը փոխվեց, 2020-ից հետո դարձավ շատ բարդ, բայց Սամվել Կարապետյանի նման մարդիկ աննկարագրելի ջանքերով կարողանում էին ինչ-որ բալանս պահել, այդ թվում՝ Ռուսաստանի իշխանության առողջ շրջանակների հետո աշխատանքի միջոցով։

Հիմա սկսվում է ծայրահեղ վտանգավոր փուլ, որտեղ մենք զրկված ենք դիմադրելու լծակներից։
Մյուս ռիսկերի մասին՝ առաջիկայում։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


 

Հայաստանում ձևավորվում է Փաշինյանի համար ամենավտանգավոր քաղաքական իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ