24.06.2025
Փոփոխությունների էությունը՝ պատմական պարտքի մարման ճանապարհը
prev Նախորդ նորություն

Երկու սցենար. ի՞նչ է մտածում Թրամփը

Ամերիկյան մամուլը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփը մտադիր չէ պատասխան հարված հասցնել իրանական հարվածներին, որոնք ուղղված են եղել Իրաքում և Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին:


Արդյո՞ք ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունը ճշգրտորեն արտահայտում է Սպիտակ տան դիրքորոշումը, որը, մի կողմից, թույլ է տալիս Թեհրանին՝ պահել իր «դեմքը»(մանավանդ, որ Վաշինգտոնը կանխավ տեղեկացվել է իրանական հարվածների մասին և էվակուացրել է իր զինվորականներին), մյուս կոցմից՝ կնպաստի դեէսկալացիային տարածաշրջանում:


Գուցե կայունացնող գործոն է եղել նաև այսօր Մոսկվայում տեղի ունեցած Պուտին- Արաղչի հանդիպումը:


Բայց նման ստատուս-քվոյով հնարավոր հրադադարն, ըստ էության, պարտություն է նշանակելու Իսրայելի համար. Իրանի միջուկային ծրագիրն ամբողջովին ոչնչացված չէ, Իսլամական Հանրապետությունում տեղի չունեցավ իշխանափոխություն կամ անջատողականության խրախուսում:


Արդյո՞ք իրերի նման վիճակը կարող է ձեռնտու լինել Թել Ավիվի համար, որը վերջին ամիսներին ակնհայտորեն կարողացել է օրակարգ թելադրել Թրամփի վարչակազմին՝ նրան «խաղաղության աղավնուց» վերածելով «ռազմատենչ բազեի»:


Թե՞ կրկին Վաշինգտոնում բանեցնում են քարոզչական արշավ՝ մոլորության մեջ գցելու համար Իրանին, որը շուտով դառնալու է ԱՄՆ նոր հարձակման թիրախ:


Դա էլ երկրորդ սցենարն է, էսկալացիայի խորացման սցենսրը, որը սպառնում է ամբողջ Մերձավոր Արևելքի կայունությանը,
կարող է վերածվել բազմաբևեռ ռազմական հակամարտության, ունենալու է նաև տնտեսական հետևանքներ՝ նավթի գնի կտրուկ բարձրացում, շուկաների անկայունություն, լոգիստիկ ուղիների խաթարում։


Իրանի ռազմական կենտրոնացումը հարավում հնարավոր է թուլացնի նրա դիրքերը հյուսիսում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ուղղությամբ։


Ադրբեջանը կարող է փորձել օգտվել իրավիճակից՝ ակտիվացնելով «Զանգեզուրի միջանցքի» պահանջը կամ կիրառել նոր ճնշումներ Հայաստանի վրա։


Իրանի հետ տնտեսական կապերը, ներառյալ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, կարևոր են Հայաստանի համար: Տարածաշրջանային անկայունությունը կարող են խաթարել այդ կապերը՝ վնասելով Հայաստանի տնտեսությանը:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ