24.06.2025
Նախ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար
prev Նախորդ նորություն

Արդյո՞ք Շուշի այցելած Ֆրանսիայի դեսպանը ևս կարժանանա նույն քննադատությանը, ինչ ՌԴ դեսպանը

Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ այցելել է օկուպացված Շուշի և նույնիսկ արտահայտվել, որ առաջին անգամ է Շուշիում՝ «Ադրբեջանի արվեստի ու մշակույթի» կենտրոնում:


Պետք է սպասել, թե արդյո՞ք բոլոր այն մարդիկ, որոնք խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանի դեսպանին՝ օկուպացված Շուշի այցելելու համար, նույնը անելու են նաեւ Ֆրանսիայի դեսպանի հանդեպ:


Ինքս՝ չեմ անելու: Չեմ արել դա Ռուսաստանի և որևէ այլ դեսպանի դեպքում, չեմ անելու նաև Ֆրանսիայի դեսպանի պարագայում:


Այո, խիստ անընդունելի է, երբ որևէ դեսպան այցելում է ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի օկուպացված տարածքներ, առավել ևս՝ գովական արտահայտվում այդ այցերի մասին:


Ես խոսել ու խոսում եմ այդ պետությունների քաղաքականության, դրա նպատակների, հնարավոր ռիսկերի ու հետևանքների մասին:


Ինձ համար էական չէ՝ որևէ երկրի դեսպան այցելե՞լ է օկուպացված Շուշի, թե՞ ոչ: Այցերով ու չայցերով բացարձակապես չի մեղմվում Շուշիի, Արցախի կորստի ցավը: Եթե անգամ որևէ դիվանագետ, որևէ օտարերկրացի չայցելի օկուպացված Արցախ, դրանով կորստի ցավը բոլորովին մեղմ չէ:


Եվ ոչ էլ փոխվում է այդ երկրների քաղաքական ստրատեգիան ու նպատակների տրամաբանությունը՝ այցելում են, թե ոչ: Այո, այդ այցերը որոշակի ընթացիկ ինդիկատորներ են, բայց դրանք չեն պայմանավորում ռազմավարությունն ու հիմնական քաղաքականությունը:


Իսկ այդ իմաստով ես պարբերաբար արտահայտվում եմ, այդ թվում՝ Ֆրանսիայի առնչությամբ:


Այս իրավիճակները պարզապես պետք է ցուցիչ լինեն հանրության համար՝ Հայաստանում միջազգային քաղաքական պրոցեսների գնահատման շատ, թե քիչ լրջմտության ցուցիչ:


Կրկնեմ՝ շատ, թե քիչ լրջմտության, ոչ թե բացարձակ ճշմարտության, որովհետև մենք չունենք այդ պրոցեսներում բացարձակ ճշմարտությունների մասին դատելու իրազեկվածություն:


Մենք պարզապես պետք է կարողանանք որպես հանրային օրգանիզմ մշակել մեր դատողությունների և գնահատումների ազգային-պետական այն համակարգը, որը թույլ չտա մեզ մանիպուլյացիայի ենթարկել որևէ երկրից հնչող կենացներով ու ականջահաճո այլ բառամթերքով:


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ