28.11.2025
Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել
05.11.2025
Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել

Երկարատև և անշրջելի խաղաղություն է խոստանում մի ուժ, որի կառավարման տարիներին` – ունեցանք 10 ռազմական բախում Ադրբեջանի հետ, – կորցրեցինք Արցախը որպես մի ամբողջ հայկական աշխարհ, ինչի նման բան եղել էր միայն 1915 թվականին, երբ կորցրեցինք արևմտյան հայկական աշխարհը, – կորցրեցինք 5000 մարդկային կյանք, – հանձնեցինք ռազմավարական բարձունքներ՝ ստանալով մի քանի կիլոմետրի սահմանազատում, – հանձնեցինք Հայաստանի Հանրապետության 200-ից ավելի քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք, – ստանձնեցինք Ադրբեջանին միակողմանի «անխոչընդոտ» միջանցք հանձնելու միջազգային պարտավորություն, – ընդունեցինք Ադրբեջանի անխտիր բոլոր պահանջները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, և այդ ամենից հետո – միևնույն է չունենք Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ, – չունենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացում, – մեզանից պահանջում են հանել Սահմանադրությունից հղումն անկախության հռչակագրի վրա, – մեզանից պահանջում են ադրբեջանական անկլավների վերադարձ, – մեզանից պահանջում են 300.000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, – մեզանից պահանջում են պատմամշակութային ինքնության «դենացիֆիկացիա», ներառյալ «տարածաշրջանային անվտանգության սպառնալիք»` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում: Հա, հաստատ վստահեցինք: Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել։ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան