27.02.2026
Սառը ցնցուղ ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության կողմնակիցների համար
11.02.2026
Սառը ցնցուղ ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության կողմնակիցների համար

CNN-ի այս հոդվածը պետք է սառը ցնցուղ լինի խաղաղ միջուկային էներգիայի բնագավառում ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ բոլոր ոգևորվածների համար: Հոդվածում ասված է, որ - այս պահին ԱՄՆ-ում գործող որևէ մոդուլային ատոմակայան գոյություն չունի, - աշխարհում այդ տեխնոլոգիայով աշխատող երեք ատոմակայան կա` մեկը Ռուսաստանում, երկուսը` Չինաստանում, - առաջին մոդուլային ատոմակայանները ԱՄՆ-ում սպասվում են 2030-ներին, - փորձագետները զգուշացնում են, որ առայժմ չկա որևէ վերջնական հաջողված տեխնոլոգիա, - որ դրանք կարող է արտադրեն շատ թանկ էլեկտրաէներգիա, - որ կարող են լինել ոչ շահավետ: Փաստորեն, մենք գործարք ենք կնքում դեռեևս գոյություն չունեցող և, ըստ ամերիկյան փորձագետների, կասկածելի հեռանկարներ ունեցող տեխնոլոգիաների վերաբերյալ, մերժելով փորձարկված և աշխատող տարբերակները: Սա ուղղակի մեր ատոմային էներգետիկայի սահուն փակման ծրագիր է, Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական «նվերը» մեր ժողովրդին: Եվ դուք դեռ մտածում եք, որ նա արդեն բոլոր հնարավոր վնասները մեր ազգին հասցրե՞լ է: Մեկնաբանություններում գտեք ՀԱԿաՔԱՍԹի 2-րդ էպիզոդում ներկայացված Հայաստանի էներգետիկայի ապագայի մեր ծրագրի լինքը: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյան