Իշխանության "կախարդական փայտիկը" ռեւերսի ռեժիմով է աշխատել. Քոչարյանը՝ տնտեսության մասին
«Կախարդական փայտիկը», որի մասին խոսում էին հեղափոխական իշխանությունները 2018 թվականին, աշխատել է հակառակ ռեժիմով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահը հիշեցրել է, որ նախորդ տարվա արդյունքներով տնտեսության անկումը կկազմի 7,4 տոկոս, 2021 թվականին ԿԲ-ն կանխատեսում է 4,2 տոկոս տնտեսական աճ: «Այն ամենը, ինչ կգերազանցի այդ ցուցանիշը, նկարվելու է», - կարծում է Քոչարյանը: Նա նշել է, որ մինչճգնաժամային 2019 թվականի ցուցանիշներին հասնելու համար Հայաստանին անհրաժեշտ էր տնտեսության աճ ավելի քան 8 տոկոսի չափով: «Մենք այդ ցուցանիշներին չենք կարողացել հասնել այս տարի, և վստահ եմ՝ չենք կարող նաև հաջորդ տարի։ Ստացվում է, որ երեք տարի՝ 2020, 2021 և 2022 թթ., մենք ուղղակի տեղում դոփում ենք։ 2018-ում խոսեցինք կախարդական փայտիկի մասին, փաստորեն, այս փայտը աշխատում էր ռեվերսային ռեժիմում: Այն նախատեսված էր ոչ թե տնտեսության զարգացման և քաղաքացիների հարստացման, այլ հակառակ նպատակների համար։ Դա կախարդական փայտիկ էր տնտեսության կրճատման եւ քաղաքացիների սնանկացման համար», - հայտարարել է Քոչարյանը։
Նա հավելել է, որ Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 9,15 մլրդ դոլարը, վերջին 2 տարում պետական պարտքը ավելացել է 2,3 մլրդ դոլարով: «Դա նշանակում է, որ տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված է պարտքի ներգրավմամբ», - հավելել է նա: Դրա հետ մեկտեղ գրանցվել է 9,6 տոկոս գնաճի անմխիթար ցուցանիշներ։ «Ես 10 տարի նախագահ եմ եղել եւ չեմ կարող պատկերացնել, թե ինչ պետք է անել, որպեսզի գնաճի մակարդակը հասնի 9,6 տոկոսի։ Գնաճը տատանվել է միջակայքում 2-3%: Գնաճի ներկայիս մակարդակի պայմաններում պետությունը պարտավոր է ինդեքսավորել կենսաթոշակներն ու աշխատավարձերը։ Դա պետության պարտավորությունն է, բայց դա չի արվում, և որքան ես հասկանում եմ, նույնիսկ չի էլ սպասվում», - հայտարարել է Քոչարյանը։
Հայաստանը տնտեսության աճի բոլորովին այլ տեմպերի կարիք ունի, նշել է երկրորդ նախագահը՝ հավելելով, որ հակառակ դեպքում երկիրը չի կարողանա լուծել անվտանգության հարցերը։ Նա ընդգծել է, որ ընթացիկ տարին ցույց է տվել՝ միլիարդավոր ներդրումների մասին հայտարարությունները առասպել են, լկտի սուտ։ «Մարդկանց կասկածելի լավատեսություն են ներշնչել, ինչը հանգեցրել է սխալ հաշվարկների, սպառողական վարկերի մեծ ծավալների ներգրավման։ Ի վերջո, մենք կանգնած ենք խնդրահարույց որակի վարկային փաթեթների: Մեծ է լուրջ ճգնաժամի հավանականությունն այդ վարկերի սպասարկման առումով: Կարծում եմ՝ կառավարությունն ու ԿԲ-ն պետք է օպերատիվ քայլեր ձեռնարկեն, որպեսզի շրջանցեն այդ ճգնաժամը», - ասաց նա։