Մեծ հավանականություն կար, որ Ռուսաստանը նպատակ ուներ միջոցներ բերել Հայաստան և ՀԱՊԿ զորավարժության ավարտից հետո դուրս չգալ Հայաստանից՝ թույլ չտալով թուրք-ադրբեջանական նոր հարձակում։ Բայց Նիկոլը, Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի դրդմամբ, չեղարկեց ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում ու «տրոյական ձիու» նման ճանապարհ հարթեց թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացման համար։ Այս մասին գրում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:«Մարդ ինչքան պետք է քաղաքակապես անմեղսունակ լինի, որ ասի, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար։Լավ իմացիր. Ռուսաստանը չիներ 1992-ի մայիսին ու 1993-ի հոկտեմբերին Թուրքիան Հայաստան էր արշավել։Ռուսաստանի օժանդակությունը եթե չլիներ, դժվար թե մենք ադրբեջանցիներին հաղթեինք։2020-ի աշնանը Ռուսաստանը չլիներ, դու Արցախը վաղուց էիր փաթեթով Ադրբեջանին հանձնել։Նիկոլի այս թեզը թուրքական թեզ է,ըստ որի եթե Ռուսաստանը չգար Կովկաս Հայոց ցեղասպանություն էր չէր լինի։Այ անմեղսունակներ, Ռուսաստանը չլիներ, 20-րդ դարի սկզբում Հայոց պետականություն դժվար վերականգնվեր, իսկ հայերս էլ պետականաստեղծ ազգից վաղուզ վեր էինք ածվել թուրքերի համար առեւտուր անող «տասովշիկների»։Երեւի Նիկոլի երազանքը հենց դա է եղել՝ դառնալ թուրքերի «տասովշիկը»»,- գրել է Շարմազանովը։