Մակրոնի հարցազրույցը մեզ համար պետք է ուսանելի լինի
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը երեկ ծավալուն հարցազրույց է տվել ֆրանսիական մեդիաներին։ Հարցազրույցն իսկապես ուշադրության է արժանի։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«Այն լի էր պաթոսով, սակայն լրագրողների այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Ֆրանսիան «իր զորքով ներգրավվել Ուկրաինայի պաշտպանությանը», պատասխանը հստակ էր՝ «Ո՛չ»։
Սա գուցե մեզ համար ուսանելի լինի. նույնիսկ ուկրաինական ուղղությամբ (որը ամենակարևոր ճակատն է այսօր) Արևմուտքը չի պատրաստպվում իրական ներգրավվում ունենալ, էլ ուր մնաց կովկասյան ճակատում՝ մեզ իրենց ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայից պաշտպանելու համար։
Սակայն այստեղ ուզում եմ հարցազրույցից մեկ այլ՝ ոչ պակաս ուսանելի դրվագով կիսվել։ Ուղիղ մեջբերում նախագահ Մակրոնից.
«Միայն ուժը՝ մեր ուժը, կարող է կանգնացնել սա։ Խաղաղություն ցանկանալ այսօր չի նշանակում հրաժարվել Ուկրաինայից»։
Այս խոսքերը եվրոպացի քաղգործչի բերանից գուցե ոչ պակաս տարածում ունենան մեզանում, ինչպես իր ֆեյսբուքյան հայալեզու գրառումները։ Խաղաղությունը ամեն, այդ թվում քո տարածքներից հրաժարվելու գնով բերում է անխուսափելի կորստի, ոչ թե խաղաղության»,- գրել է Գեղամյանը։