25.11.2024
Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր
prev Նախորդ նորություն

Բաքվի խնդիրը մեկն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին

Կասե՞ք՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչի՞ն են պետք Հայաստանի Տավուշի մարզում մեր այն գյուղերը, որոնց մասին այսօր ծավալվել է լայն «քննարկում»:


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:


"Ոչ մի պատմական, մշակութային, տնտեսական կամ նման այլ նշանակություն այդ գյուղերն արհեստածին Ադրբեջանի համար, ըստ էության, չունեն։


Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը՝ նաև այս հատվածում՝ մեր երկիրը դարձնելով էլ ավելի խոցելի, իսկ հոգեբանական մակարդակում ամրապնդել Բաքվի վարչախմբի պարագլխի «անպարտելիության» առասպելը մեր և ադրբեջանական հասարակությունների ուղեղում",- գրել է Ոսկանյան։